Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մինչ հուշահամալիր բարձրանալը ամեն ոք պետք է ուսումնասիրի իր ազգի պատմությունը

Լիանա
Հեղինակ`
Լիանա
22:36, երկուշաբթի, 22 ապրիլի, 2013 թ.
Մինչ հուշահամալիր բարձրանալը ամեն ոք պետք է ուսումնասիրի իր ազգի պատմությունը
     Մեկ շաբաթ անընդմեջ ուսումնասիրելով Հայոց Ցեղասպանության մասին նյութերը, դիտելով ֆիլմեր ինձ համար պարզ դարձավ մի բան. այն ինչ ես գիտեի Մեծ Եղեռնի մասին գրեթե ոչինչ էր: Յուրաքանչյուր մարդ կարող է կարծել, թե բավականին բան գիտի Մեծ Եղեռնի մասին, բայց հավատացեք այդպես չէ: Ամեն անգամ ուսումնասիրելով նոր հոդված կամ դիտելով նոր ֆիլմ ավելի ու ավելի էի սարսափում 1915 թվականին կատարված ոճրագործություններից: Հասկացա, որ Մեծ Եղեռնը միայն 1915 թվականի ապրիլի 24-ը պետք չէ համարել: 20-րդ դարը հայերի համար եղել է սարսափելի կորուստների ու տանջալից տարիների շրջան: Հայկական ջարդերը պարբերաբար կրկնվել են` դեռևս 1904 թ. Սասունում, 1909 թ. նոր իշխանության եկած երիտ­թուրքերի օրոք` Կիլիկիայում, իրենց բարձրակետին հա­­­սան 1915-18 թթ. ողջ արևմտահայությանն իր պատմական հայրե­նիքից տե­ղա­հա­նու­թյամբ ու բնաջնջումով, այնուհետև` մինչև 1923 թ., շարու­նակվեց նաև արևելա­հայու­թյան բնա­ջնջմանը նպա­տա­կամղված քեմալա­կան ոճրա­գոր­ծություն­նե­րով:
     Ամեն ինչ ավելի ցավեցնող ու սարսափելի դարձավ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմերը դիտելուց հետո: Երբ մի պահ պատկերացնում եմ, որ այդ ամենը եղել է իրականություն հազիվ եմ զսպում արցունքներս: Հավատացեք սրանք լոկ խոսքեր չեն: Այն ամենն ինչ ինձ սովորեցրել էին դպրոցում գրեթե ոչինչ էր: Այժմ, երբ գիտեմ ամեն ինչ գնալու եմ Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Երբեք չեմ եղել այնտեղ և միայն այն պատճառով, որ չէի գիտակցում կատարվածը: Գնալու եմ ու ոչ թե մի շարք երիտասարդների նման անտեղյակ ու զուտ ձևական կողմերը պաշտպանելու համար, այլ լցված վրեժի ցասումով, որ յուրաքանչյուր ոք պատասխան տա կատարվածի համար: Ու մի բան, որ ամենից շատը կցանկանայի լիներ, որ մինչ հուշահամալիր բարձրանալը ամեն ոք ուսումնասիրի իր ազգի պատմությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5125 | 3 | 0
Facebook