Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արցախի փողոցում մահվան ելքով խոշոր ավտովթարի մեղավորը կալանավորվեց

21:09, երեքշաբթի, 16 ապրիլի, 2013 թ.
Արցախի փողոցում մահվան ելքով խոշոր ավտովթարի մեղավորը կալանավորվեց
     Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանք կիրառի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 21 շենքի բնակիչ, 28-ամյա Սերգո Մինասյանի նկատմամբ:
    
     Դատավոր Արշակ Վարդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ս. Մինասյանը տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
    
     Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից ապրիլի 11-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
    
     Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել էր ապրիլի 11-ին՝ ժամը 06: 30-ի սահմաններում՝ Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Հիվանդանոց էին տեղափոխվել վարորդը և երկու ուղևորները: Ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել էր:
    
     Գ. Շամշյանը հայտնել էր, որ մահացածը Երևան քաղաքի Դիմիտրով 79/1 շենքի բնակիչ 31-ամյա Հովհաննես Գևորգյանն էր, իսկ մյուս վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ըստ տեղեկությունների, Գյումրի քաղաքի Շիրակացի 61 զինվորական թաղամասի բնակիչ, 30-ամյա Վարդգես Աշուղ-Աթոյանն էր: Վերջինիս պահով ոստիկանությունը պարզում էր՝ թե իրոք նա էր վիրավորը, քանի որ վիրավորների համար հիվանդանոցում այցելածները հայտնել էին նրա տվյալները:
    
     Մահացածն ամուսնացած էր և իր խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ:
    
     Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06: 30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ մարմնական ծանր վնասվածքներով իրենց մոտ էին տեղափոխել 3 հոգու:
    
     Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը պարզել էր, որ նույն օրը 06: 00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 21 շենքի բնակիչ 28-ամյա Սերգո Մինասյանը Արցախի փողոցում, վարելով «Opel Vectra» մակնիշի՝ 06 ՍՕ 916 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին:
    
     Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնել էր, որ ուղևորներից մեկը, որը կլիներ, մոտ 30-35 տարեկան տղամարդ, գիտակցության չգալով, մահացել էր:
    
     Վարորդը ստացել էր կոտրվածքներ, իսկ մյուս ուղևորը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում:
    
     Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ս. Մինասյանը իր ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի և նա Գյումրիից ուղևորներ էր տեղափոխում՝ Երևան:
    
     Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4594 | 0 | 0
Facebook