Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռոնալդուն սիրահետել է մոդել Ռայան Սագդենին

15:25, երկուշաբթի, 15 ապրիլի, 2013 թ.
Ռոնալդուն սիրահետել է մոդել Ռայան Սագդենին

26-ամյա անգլիացի մոդել Ռայան Սագդենը խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն երկար ժամանակ սիրահետել է իրեն: FHM, Nuts, Loaded եւ Zoo տղամարդկանց ամսագրերի մոդել, Big Brother հեռուստաշոուի մասնակից Ռայան Սագդենն ու Ռոնալդուն ծանոթացել են 2009-ին, երբ Ռոնալդուն դեռ նոր էր սկսում սիրավեպն Իրինա Շեյկի հետ: Մոդելը հայտնել է, որ այն ժամանակ Ռոնալդուի հետ ընթրիք է ունեցել Մադրիդում, այնուհետեւ փոխանակել են հեռախոսահամարները: Դրանից հետո Ռոնալդուն բազմաթիվ անկեղծ հաղորդագրություններ է ուղարկել Սագդենին, որը փոխել է հեռախոսահամարը, սակայն Ռոնալդուն ընդհանուր ծանոթների միջոցով գտել է նոր համարը եւ շարունակել է սիրահետել, գրում է elbalonrosa.com-ը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5267 | 0 | 0
Facebook