Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոխվել են...փոխվել ենք...փոխեց...

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
14:34, շաբաթ, 13 ապրիլի, 2013 թ.
Փոխվել են...փոխվել ենք...փոխեց...
     Փոխվել են վայրերը, ուր մի ժամանակ երկուսով էինք գնում: Միևնույն փողոցը, նույն նստարանը, բայց այնքան ուրիշ: Երբ այդ փողոցով մենակ եմ քայլում, ծառերն այլևս ճամփա չեն բացում, այն նստարանը, որ մերն էինք կոչում արդեն քանի ամիս է օտար զույգ է զբաղեցնում:
    
Փոխեց ժամանակը, թե՞նա...չգիտեմ: Նրա կողքի՞ն էլ առաջվա նման ժպտում ես միշտ, նա՞ էլ ինձ նման խրատում է քեզ, որ էլ չծխես, միթե՞նա էլ է ընտրում ինչ հագնես, որ շապիկի հետ ինչը սազեցնես:
Իրո՞ք ինձ նման նա էլ է վիճում, որ ամեն կռվին դու չմասնակցես, որ գիշերները տանը գիշերես ու ալկոհոլի չափերը չանցնես, խմած ղեկին չնստես ու դանդաղ վարես:
     Մրսկա՞ն է ինձ պես, հաճա՞խ է մրսում, իսկ դու վերարկուդ նրա՞ն էլ ես զիջում, սառած մատներդ իր ափի մեջ ի՞նքն էլ է ջերմացնում, թե՞ նրա կողքին մատներդ էլ չեն սառում: Ինձնից հոգատար ու ջե՞րմ է գրկում, համբուրել երևի հաճախ է թողնում, իսկ ես հիմարի պես միշտ հետ էի քաշվում...դու նրան գուցե, բայց նա քեզ ինձնից ավել չի սիրում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4147 | 2 | 0
Facebook