Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քողարկված ճշմարտություն

Armen Mkheyan
Հեղինակ`
Armen Mkheyan
09:39, հինգշաբթի, 11 ապրիլի, 2013 թ.
Քողարկված ճշմարտություն

Մարգարտա գյուղը Լոռվա ողջ հրաշք բնության պատկերն է ասես իր մեջ հավաքել: Հատկապես գարունն այստեղ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր՝ դրախտի դարպասներն այստեղ են գտնվում: Թեժ լեռան ստորոտին բազմած բնության այս հրաշք անկյունը մարդկությանը դեռ վաղուց է հայտնի: Այս տարածաշրջանում հնագիտական պեղումները զարմացնում են իրենց վաղեմությամբ ու միևնույն ժամանակ լավ պահպանվածությամբ: Գյուղն իր անունը ստացել էր հին ավանդապատումից, ըստ որի Աստղիկ դիցուհին այստեղ հաճախ է զբոսնել, ու նրա անցած ճանապարհի ողջ երկայնքով մարգարտածաղիկներ են ծաղկել: Մինչ օրս էլ գյուղում և շրջակա հովիտներում մարգարտածաղիկը ամենատարածված ծաղիկն է: Գյուղից հարավ` Փամբակի լեռներնեն ու հենց այդ լեռնաշղթայի ամենաբարձր կատարը` Թեժ լեռը, որը նաև սահմանաբաժան է հանդիսանում Լոռվա ու Կոտայքի մարզերի միջև: Լեռան փեշին, կանաչ մարգագետնի ու թավ անտառների միջև ընկած գյուղից, հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոռվա աշխարհը, բնության անձեռակերտ հրաշք մի աշխարհ: Թեժ լեռան բարձրությունից երևում է Գուգարք աշխարհի մյուս լեռանապարը՝ Բազումի լեռները, իսկ մի փոքր աջ նայելիս՝ Խալաբ լեռան բարձունքը: Գուգարաց աշխարհի այս մի փոքրիկ հատվածն է միայն, որ Հայաստանի Հանրապետության կազմում է մնացել: Հանրապետության հյուսիս-արևելյան այս հայտվածը առանձնանում է իր անտառներով, գեղեցիկ մարգագետիններով, խոր ձորերով ու կիրճերով:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գարունը չէր խնայել կանաչն ու ողջ լեռան փեշըպատել էր զմրուխտ կանաչով: Մարգարտա գյուղը ևս բնության այս հրաշագործության մասն էրկազմում: Փոքրիկ գյուղի յուրաքանչյուր անկյունում փթթում էին ծառերը: Բայց այս գարունը այդքան էլ բարի չէր թվում մոտ մեկ հարյուր շեն ունեցող համայնքի համար: Հենց գարնան սկզբից, գյուղից ոչ հեռու սկսվեցին շինարարական աշխատանքներ անցկացվել: Ոչ ոք տեղյակ չէր թե ինչ է կառուցվում, սակայն շուտով պարզվեց. կառուցվում էր շինություն, որը պետք է ծառայեր մոտակա հանքավայրի շահագործման աշխատակիցների համար գրասենյակ, հետազոտական և տեղանքի ուսումնասիրման աշխատանքների մշակման վայր: Գյուղի բնակիչներն այդքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեցին այս լուրը, թեպետ նախագծի շրջանակներում պետք է կառուցվեր դեպի գյուղ տանող նոր ասֆալտապատ ճանապարհ, սակայն ոչ վաղ անցյալի այդ հատվածում հանքավայրի կառուցման ձախողված փորձը, հատկապես տարեց գյուղացիները լավ էին հիշում: Դեռ Խորհրդային տարիներից Թեժ լեռը գրավում էր իր հարուստ ընդերքով: Մոտ կես դար առաջ փորձ արվեց այստեղ նոր հանքվայր բացել, սակայն նախագիծը կիսատ մնաց բնապահպանամական լուրջ ռիսկերի պատճառով: Նախագծային աշխատանքների հետևանքով բնակավայրը հայտնվեց սողանքի գոտում, սակայն սողանքը այդքան էլ վտանգ չէր ներկայացնում կարծես թե, քանի որ սկսվեց գյուղի վերաբնակեցման հարցը քննարկվել: Բայց մի գեղեցիկ օր նախագիծը արգելվեց և լեռան բարձունքի լեռնահարստացուցից կոմբինատի կառուցման աշխատանքները անակնկալ կերպով դադարեցվեցին: Պաշտոնական տեղեկություններով հիմնական պատճառը շահավետ չլինելն էր, սակայն միայն տարիներ անց պարզ դարձավ, որ հանքավայրի շահագործումը արգելվել էր լեռան այսպես կոչված «վտանգավոր» լինելու պատճառով: Այստեղ հայտնաբերվել էր ռադիոակտիվ տարրերի կուտակումներ ու հանքի թե՛ փակ, թե՛ բաց շահագործումը կարող էր հանգեցնել էկոլոգիական աղետի: Շատերը չգիտեին շահագործման դադարեցման իրական պատճառների մասին, սակայն գիտեին, որ Թեժ լեռը շարունակում է մնալ գաղտնիքներովպարուրված…


    
    

***


    

–Պարոն Դավթյան, հաջորդ հարցը, – շարունակեց լրագրողուհին, – Դուք որպես գյուղապետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս պահին կանխելու համար Թեժ լեռան հանքի շահագործումը:

Մոտ հիթսուն տարեկան տղամարդու դեմքին հերթական անգամ դժգոհության նշաններ երևացին:

–Ես նորից եմ պնդում, որպես այս գյուղի գյուղապետ, պարտավոր եմ պայքարել, որ հանքը չշահագործվի: Հենց այսօր պատրաստվում եմ մարզպետարան ներկայացնել անհրաժեշտ բողոքներն ու մի քանի բնապահպանների կողմից արված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք լիարժեք հիմք են դադարեցնելու «ԻնտՎես Մեթալ» ընկերության գործունեությունը:

–Բայց ինչո՞ւ այդ մասին մեկ տարի առաջ չէիք բարձրաձայնում, մինչ ներդրումներ արվելը, մինչև շինարարության սկիզբը, – գրեթե ընդհատելով գյուղապետին շարունակեց լրագրողուհին՝ շտկելով անվանաքարտը, որին մեծ տառերով գրված էր՝ Անի Խաչատրյան, «Հետք», հետաքննող լրագրողներ:

–Մենք ակնկալում էինք բնապահպանական կառույցների և բնապահպանների օգնությունը: Թեժ լեռը իմ սեփականությունը չէ, որ չթողնեմ: Կա կառավարության թույլտվություն, մարզպետարանի հետ պայմանագիր և այլն: Եվ հետո, պետք է հանքի բացման աշխատանքները սկսվեին լեռան հարավային հատվածում, այլ ոչ թե հյուսիսային: Այդ մասին իմացա միայն վերջերս: Ուզում եմ ձեր թերթին ու մյուս լրագրողներին ևս շնորհակալություն հայտնել, որ բարձրաձայնում եք այս խնդրի մասին:

–Շնորհակալություն, պարոն Դավթյան հարցազրույցի համար: Վերջում ուզում եմ տեղեկացնել և նաև թույլտվություն վերցնել, – լրագրողի դեմքին հայտնվեց մեղմ ժպիտ, – որ մեր նկարահանող խումբը մի քանի լուսանկար անի լեռան այդ տարածքում:

Գյուղապետը, որ անընդմեջ ժամացույցին էր նայում, հասկացնելու համար թե շտապում է, թեթևացած շունչ քաշեց:

–Իհարկե, կարող եք: Մեր գյուղաբնակները ձեզ կօգնեն այդ հարցում, եթե կամենաք, – լայն ժպտալով ոտքի կանգնեց նա:

–Շնորհակալ եմ Ձեզ:


    

Լրագրողների հեռանալուց րոպեներ անց Դավթյանն իր անձնական «Միթսուբիշի» մեքենայի ղեկին էր և ուղևորվում էր մարզկենտրոն: Մարզպետի հետ վերջին հանդիպումը գրեթե ապարդյուն էր եղել:

«Խաչիկ ջան հիմք չկա վախենալու: Ես հատ-հատ նայել եմ բոլոր փաստաղթերը: Գյուղին սպառնացող վտանգը զրոյական է, էլ չեմ ասում ինչքան օգուտ կլինի այդ ամենից, – հիշում էր մարզպետի բառերը: – Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ վտանգ չկա: Նույնիսկ պոչամբարը մի քանի կիլոմետրով հեռու է գյուղից լինելու, ինչի՞ համար ես վախենում: »

Բայց մարզպետի ասածը վստահություն չէր ներշնչել: Բնապահպանական մի քանի կազմակերպություններ և ակտիվիստներ շարունակում էին բողոքել ու մատնանշել հնարավոր բոլոր վտանգների մասին, որոնց առաջ կարող էին կանգնել ոչ միայն Մարգարտա գյուղը, այլև Մարգահովիտը, Շահումյանն ու մի քանի այլ համայնքներ: Այսօր ինքը կներկայացնի բոլոր այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ոչ թե մտահոգում են, այլ սարսափեցնում են իրեն: Բայց սա դեռ վերջը չէ: Լավագույն ընկերներից մեկը խոստացել այսօր հանդիպմանը ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք կարող են վերջնականապես մոռանալ տալ լեռան որևէ հատվածում ցանկացած մեխանիկական աշխատանքի մասին: Այդ ամենը երեկոյան, իսկ այժմ պետք ցանկացած գնով հասնել նրան, որ մարզպետը իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը ներկայացնի բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալություն: Իր մոտ եղած փաստաթղթերը խոսում են այն մասին, որ լեռան ուսումնսիրությունները արվել են կոպիտ խախտումներով և ոչ մանրազննին ուսումնասիրության արդյունք են:

Մարզպետ Վարդան Գևորգյանը իր վաղեմի ընկերն էր ու զինակիցը: Միասին մարտական ուղի էն ացնել, բայց վերջերս հարաբերությունները լարված բնույթ էին ստացել: Անգամ մամուլը հասցրել էր մի քանի աղմկահարույց հոդված ներկայացնել, որ «իր ու մարզպետի ջրերը մի առվով չեն հոսում»: Այս անգամ ամեն ինչ իսկապես ավելի վառ գունավորում կստանա, երբ վաղը լրագրողների հետ հանդիպի ու ներկայացնի այն ամենը, ինչ ունի իր ձեռքի տակ: Ամեն ինչ կախված է մարզպետի հետ հանդիպումից:

Մարզպետարանի մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Այստեղ էին նաև բնապահպան ակտիվիստեր, ովքեր մի քանի օր է անընդմեջ բողոքի ակցիաներ էին կազմակերպում մարզպետարանի դիմաց: Աննկատ անցնել նրանց միջով անհնար էր, բայց Դավթյանն այս անգամ վճռական էր տրամադրված: Նա արագ մոտեցավ ու ձեռքը մեկնեց բարևելու համար: Մինչ այս պահը Մարգարտայի գյուղապետը ցուցարարների հետ չէր հանդիպել: Մի քանի երիտասարդներ սկսեցին բացականչել՝ գյուղապետը գյուղի կողքին է:

Չգիտես որտեղից հայտնվեցին լրագրողները:

―Պարոն Դավթյան մարզպետի հետ հանդիպմա՞ն եք, թե միացել եք ցուցարանենրին:

―Ե՛վ մեկը, և՛ մյուսը, ― ծիծաղելով պատասխանեց գյուղապետը:

―Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել ինչի մասին եք զրուցելու մարզպետի հետ:

―Ներկայացնելու եմ համապատասխան փաստաթղթեր և հորդորեմ ներկայացնել դրանք պատկան մարմիններին: Ավելի մանրամասն վաղը կներկայացնեմ:

Րոպեներ անց Դավթյանին հաջողվեց դուրս գալ ամբոխի միջից ու ոստիկանների օգնությամբ մտնել մարզպետարանի շենք:


    
    

***

Վարդան Գևորգյանը թերթում էր հաստ թղթապանակի թերթերը: Այստեղ մի քանիբնապահպանական կազմակերպությունների կողմից արված եզրակացություններ էին: Աղյուսակներ, հաշվարկներ, նախագծային, բաց հանքերի շահագործման, տեղանքի բարդ ռելիեֆի, մոտակաբնակավայրերի քարտեզներ, աղբյուրների, ներքին ջրերի տեղաշարժի, հողի տեղաշարժմանհնարավոր սահմանների վերաբերյալ: Դավթյանը հետևում էր Գևորգյանի յուրաքանչյուր շարժմանըու հասկանում, որ վաղեմի ընկերն իսկապես այլայլված ու մտահոգ տեսք ունի: Այստեղ նաևփաստաթղթեր էին, որոնք հանվել էին ազգային արխվից: Քարտեզներ հողային տեղաշարժերի ևհնարավոր էկոլոգիական վնասների մասին:

―Ի՞նչ է նշանակում այս ամենը: Կառավարությունում գիտե՞ն այս ամենի մասին, եթե այո, ապաինչպե՞ս են թույլատրել հանքի շահագործումը, ―վերջապես խոսեց Գևորգյանը սևեռուն հայացքըուղղելով Դավթյանի կողմը: ― «ԻնտՎես Մեթալ» ընկերությունը բավականին հայտնի ընկերություն էև նրան է վստահված այս աշխատանքը, խուսափելու համար հնարավոր բոլոր վատհետևանքներից: Ինչ է ստացվում, որ կազմակերպությունը ամիսներ շարունակուսումնասիրութուններ է անցկացրել և կեղծե՞լ արդյունքները:

Տիրեց քար լռություն:

Վերջապես լռությունը խախտեց Դավթյանը:
    
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5108 | 0 | 0
Facebook