Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշակերտական ընդհանուր ժողով

14:29, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Աշակերտական ընդհանուր ժողով

24.09.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը 6-12-րդ դասարանների աշակերտներին հրավիրել էր առաջին ընդհանուր աշակերտական ժողովի: Ուսումնական տարվա այս օրերը սկզբնական է, ուստի և ելակետային՝ ԱԽ օրինակելի կանոնադրությամբ նախատեսված աշակերտական ինքնավարության ձևավորման ճշգրիտ ժամանակացույցի ապահովման համար: Տնօրեն՝ Զավեն Ստեփանյանը հանդես եկավ ամենամյա ծրագրային ուղերձով՝ 2018-2019 ուս. տարում կատարվելիք ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունների վերաբերյալ: Աշակերտները հաստատեցին ԱԽ -ի կանոնադրությունը, ի գիտություն ընդունեցին տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը: Լսեցին ԱԽ-ի նախագահ Ք.Ավագյանի նախորդ` 2017-2018 ուս.տարվա հաշվետվությունը, Ախ-ի աշխատանքները գնահատվեց «լավ»: Սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը հաղորդեց ուսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման պլանի մասին: Ընդհանուր ժողովը հանդիսացավ հետագա գործունեության ապահովման հիմնական երաշխիքը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4639 | 0 | 0
Facebook