Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքական պայքարը լի է վայրիվերումներով

23:53, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Քաղաքական պայքարը լի է վայրիվերումներով
     Հայաստանի քաղաքական կուսակցությունները պետք է լուրջ տրանսֆորմացիայի ենթարկվեն. Քաղաքական պայքարը լի է վայրիվերումներով ու ոչ մի քաղաքական գործիչ կամ կուսակցություն ապահովագրված չէ անհաջողություններից. Բոլորն էլ ունենում են հաջողություններ և ձախորդություններ, բայց ամենակարևորն այն է, որ ճիշտ եզրահանգումներ անես ու կարողանան ձախողումներից հետո շոշափել հասարակության քաղաքական զարկերակը, ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում: Անցած տարի ԱԺ ընտրություններին ԵԼՔ դաշինքը հավաքեց 7, 78 % ձայն, իսկ դրանից հետո այդ դաշինքի նկատմամբ վերաբերմունքը առանձնակի չլավացավ. Բայց Նիկոլ Փաշինյանը զգալով, որ կարելի է օգտվել Սերժի 3-րդ ժամկետ գնալու ցանկությունից, դուրս եկավ ռեժիմի դեմ, վերցրեց իշխանությունը և հիմա լեգիտիմության ահռելի պաշար և համախոհների հարյուր հազարավոր բանակ ունի.
    
     Արմեն Վարդանյան
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3007 | 2 | 0
Facebook