Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կիսալույս

20:18, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Կիսալույս
    
    
    

Այրող մի արև՜, այրվող մի լուսի՜ն,

… Ու դաղվե՜լ էր ուսս

Քո հուր վարսերից…


    

Եվ Գիշե՜ր չէր գիշերը, և նմա՜ն չէր իրեն,

…Մեզ խանգարող շորե՜րը

Ընկած էին անտեր:


    

Կի՜րք էր ողջ գիշեր՝ ընդհա՜տ, անընդհա՜տ,

… և քրքրված շուրթե՜ր,

… և աղոթքնե՜ր կիսատ:


    

Եվ մահճակա՜լն էր ճկում զսպանակներն իր հի՜ն,

Ասե՜ս մի ծղրիդ էր երգում

Պատուհանի գոգին:


    

Եվ սե՜րը Սե՜ր էր, և կի՜րք կար պրկված,

… Եվ զո՜ւյգ ճնճղուկներ՝

Կտուցները ցցած…


    

Եվ գիշե՜ր մութ վկա՜ն կիսալո՜ւյս էր արդեն,

…Լուսաբա՜ցն էր չկամ

Ճմլկոտում իրեն…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4601 | 0 | 0
Facebook