Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս ընտրել ընտանեկան հյուրանոց

Ani
Հեղինակ`
Ani
15:01, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ինչպե՞ս ընտրել ընտանեկան հյուրանոց


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հայաստանը շատ հյուրընկալ և բարի երկիր է, որտեղ բոլորը սիրում են երեխաներին։ Կարիք չկա անհանգստանալու կամ վախենալու, երբ տեսնում եք, որ անծանոթը ժպտում է Ձեր բալիկին կամ խաղում է նրա հետ․ Հայաստանում երեխաները ամենասիրելիներն են։

Ընտանեկան հյուրանոց ընտրելու 6 կանոն

Երեխայի հետ ճամփորդության մեկնելը պատասխանատու արկած է, այսպիսով պետք է նախապես պլանավորել Ձեր ընտանեկան այցը հյուրընկալ Հայաստան։ Ինչպե՞ս ընտրել երեխայի համար հարմար հյուրանոց։ Սա բարդ խնդիր է։ Այս ուղեցույցը կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել ընտանեկան հյուրանոց ընտրելիս։

1․ Ուտելիք

Ուշադրություն դարձրեք հյուրանոցի ուտելիքին․ եթե այն առողջ է և միևնույն ժամանակ համեղ, ապա մի՛ հապաղեք և ամրագրեք սենյակ։

2․ Հյուրանոցային համար

Հյուրանոցային համարը պետք է հարմարեցված լինի երեխաների համար․ հետևեք, որ սենյակում չլինեն վտանգավոր առարկաներ կամ չափից ավելի սուր անկյուններ։ Երեխայի համար նախատեսված մահճակալի առկայությունը նույնպես շատ կարևոր հանգամանք է։


    

3․ Տեսարժան վայրեր

Հյուրանոցը պետք է ունենա տեսարժան վայրեր, որոնք հետաքրքիր կլինեն և՛ մեծահասակների, և՛ երեխաների համար, այսպիսով Ձեր ընտանիքը կձերբազատվի երկար ժամանակ հյուրանոցում գտնվելու ձանձրույթից։

4․ Զեղչեր երեխաների համար

Ճշտեք, արդյոք գործում են զեղչեր երեխաների համար․ սա ամենակարևորևոր նախապայմանը չէ, բայց հաճելի վերաբերմունք է հաճախորդի նկատմամբ։

5․Զվարճանք

Հետաքրքրվեք, արդյոք հյուրանոցում գործում են զվարճանքի վայրեր, զվարճալի միջոցառումներ, մինի դիսկոներ երեխաների համար նախատեսված։


    
    

6․ «Երեխաների մուտքն արգելվում է»

Վերջապես, համոզվեք, որ հյուրանոցում չկան վահանակներ կամ կարմիր դրոշներ, որոնք ասում են, որ հյուրանոցը հարմար չէ երեխաների համար։

Messier 53 Երևան հյուրանոցը սիրով կհյուրընկալի ընտանեկան ջերմությունը գնահատող ցանկացածի։ Համոզվեք, որ արդեն ամրագրել եք սենյակ այս հարմարավետ ընտանեկան հյուրանոցում, և վայելեք Ձեր ընտանեկան հանգիստը մեզ մոտ։

Աղբյուրը` Մեսսիեռ 53
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4160 | 0 | 0
Facebook