Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարև...

17:38, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Բարև...

Բարև.

Երկար եմ սպասել, կկարողաման արդյոք քեզ բարևել…

ՈՒ ստացվեց:

Ես ուզում եմ, որ դու իմանաս, ես այնպես կարոտել եմ քեզ, որ ցավից կոկորդս խեղդվում է, կարոտել եմ, հավատա, կարոտել եմ:

ՈՒշ հասկացա, որ քեզ կորցրել եմ, ու գուցե դա էր պատճառն, որ այսքան ժամանակ հեռու եմ եղել քեզանից, մեծամիտի պես կարծում էի, որ դու միշտ իմ կողքին ես լինելու, ու ես անգամ քո կարիքը չեմ էլ զգալու, բայց արի ու տես, որ խաբկանք էր դա…

Ծիծաղում ե’ս, բա ինչ կանես, ավելի բարձր, ես չեմ նեղանա, թեպետ չեմ էլ կարող: Լսիր, բայց կա մի բան, որ այդպես էլ չհասկացա, ասա, խնդրում եմ, ինչպես հեռացար, որ ես չհասկացա, նույնիսկ չհասկացա, թե որ պահին դա եղավ. գոնե մի պահ կանգնեիր, սպասեիր…

Սպասեիր…

Հա, դու սպասել չգիտես, ոչ, ոչ թե չգիտես, այլ չես կարող, դե իհարկե, հիմա արդեն հաստատ գիտեմ, ու պատկերացրու հիմա ինքս եմ ծիծաղում քեզ վրա: Դու, որ բոլորին քո գերին ես դարձնում, քո հետևից տանում, խաբում, ու կիսատ ճանապարհից հեռանում, ինքդ էլ Գերի ես, հա, հա Գերի, ու այն էլ թանկ Գերի:

Գերին ես Բարձրյալի, ով մեզ կապեց ու քեզ էլ ինձ` վերադիր կարգեց:

Այս ամենից զատ, ես մի բան հասկացա, որ այնչափ կարոտել եմ մեր հին ու բարի ժամանակները, հենց քեզ եմ ամենից շատ կարոտել, նույնիսկ ավելին կասեմ` ՍԻՐՈՒՄ եմ, վերադարձիր:

Այնքան կիսատ գործեր կան, ես խոստանում եմ, ամեն բան կհասցնեմ անել, կշտկեմ իմ բոլոր սխալները, կլցնեմ այն դատարկ, բոլորովին դատարկ դարակները, որ այդպես էլ չբացվեցին…

Հա ի’նչ եղավ, քարացա’ր, լռում ես, կարծես թե արտասվում ես, հա’, չեմ հավատում, դու կարող ես գթա’լ:

Հասկացա, վերադառնալ չես կարող, ուզում ես, պարզապես չես կարող, դե իհարկե չես կարող, հավատում եմ:

Լսիր իմ ՍԵՐ, իմ ԿՈՐՈՒՍՅԱԼ սեր, թույլ տուր քեզ այդպես դիմել, հիմա երբ արդեն հասկացանք իրար, թող, որ իմ սերը անցյալ չդառնա, ու իմ կարոտը սփոփանք ունենա:

Խնդրում եմ, գոնե հիմա ինձանից առաջ մի գնա, ու թող որ ես էլ քո կողքից քայլեմ, միայն քո կողքից, ավելին չեմ էլ ուզում:

ԺԱՄԱՆԱԿ, ահա, թե ով ես դու, իմ կորած ու գտնված սեր, ահա քո անունը, քո տեսակը, քո դեմքը, դու իրական ես, դու «շոշափելի» ես, ես գտա քեզ. քեզ` իմ մեջ, իմ ներսում, այն խոր այնկյունում, ուր ամեն օր մի էջ ես փակում…


    
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2841 | 0 | 0
Facebook