Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր մեզանում հասունացել է միանգամայն նոր, այլ մտածելակերպով և ազգային պատվախնդրությամբ լի սերունդ

19:45, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Այսօր մեզանում հասունացել է միանգամայն նոր, այլ մտածելակերպով և ազգային պատվախնդրությամբ լի սերունդ
     Շնորհավորում եմ բոլորիդ համազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: 1991 թվականին մեր ժողովուրդը պաշտպանեց ազգային արժանապատվությունն ու վերամիավորեց մասնատված հայրենիքի մի մասը: Ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը՝ դառնալով ուղենիշ մեր ու մեր սերունդների ապագա ստեղծարար աշխատանքի ու կենսագործունեության համար:
     Անկախության կերտման ու հայրենիքի պատշպանության ազգանվեր գործում իր ուրույն ավանդը ներդրեց նաև Չարենցավան համայնքը՝ զոհաբերելով իր հերոս-նահատակներին, որոնց հիշատակը հավերժ մեր մեջ է, իսկ ավանդը՝ անգնահատելի:
     Այսօր մեզանում հասունացել է միանգամայն նոր, այլ մտածելակերպով և ազգային պատվախնդրությամբ լի սերունդ, ինչն ինքնին անկախության մեծագույն ձեռքբերումներից մեկն է և երաշխիքը մեր պետականության հզորացման:
     Ուստի ազգովին վերաիմաստավորենք մեր նորագույն պատմության այս առանցքային էջը և առանձնահատուկ ոգևորությամբ նշենք Անկախության տոնը:
     Շնորհավոր:
    
     Հարգանքով՝ համայնքի ղեկավար՝ Հակոբ Շահգալդյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3177 | 0 | 0
Facebook