Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եկեք միասին և մեծ պատասխանատվությամբ կերտենք հայ ժողովրդի երազանքների հայրենիքը

17:55, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Եկեք միասին և մեծ պատասխանատվությամբ կերտենք հայ ժողովրդի երազանքների հայրենիքը
     Հայաստանի Հանրապետության անկախ և հպարտ քաղաքացիներ:
     Շնորհավորում եմ բոլորիս անկախության բաղձալի տոնի առթիվ: Շուրջ 700 դար չունենալով պետություն և պետականություն` հայ ժողովուրդը չկորցրեց երբեմնի փառքն ու անկախությունը վերագտնելու դարավոր իղձը: 27 տարի առաջ` 1991թ. այս օրը հայ ժողովուրդն ընտրեց անկախ պետականություն ստեղծելու ուղին: Այդ ընտրությունը նա կատարեց բանականորեն, լիովին գիտակցված, հերթական անգամ ցույց տալով իր` հզոր, վճռական, հպարտ ու համախմբված տեսակը: Մենք ընտրեցինք ազատությունը, հայրենասիրությունը և սեփական կյանքը հայրենիքին նվիրելու կամքը: Ի պատասխան` մենք ունեցանք ժողովրդավարության ճանապարհով ավելի հստակ քայլող անկախության հզոր սերունդ` հավատարիմ պետականաշինության սկզբունքներին:
     Այսօր, հայ ժողովուրդը բարձրաձայն ու առանց երկնչելու հայտարարում է, որ պատրաստ է կրելու և շարունակելու այն արժեքների, գաղափարների քաղաքական ու բարոյահոգեբանական պատասխանատվությունը, որն իր առջև դրվեց 27 տարի առաջ:
     Եկեք միասին և մեծ պատասխանատվությամբ կերտենք հայ ժողովրդի երազանքների հայրենիքը, քանի որ մենք հիմա ուժեղ ենք ոչ միայն մեր անկախ պետականությամբ, այլև` մտքով, հոգով ու արդեն իսկ հեղափոխական սերնդով:
     Սիրելի համաքաղաքացիներ, անկախությունը բացարձակ արժեք է, պահենք և պահպանենք այն աչքի լույսի պես` դարձնելով մեր կենսունակության առհավատչյան:
     Կեցցե՛նք մենք և կեցցե՛ Հայաստանի Հանրապետության վաղվա օրը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2668 | 0 | 0
Facebook