Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեխվել եմ ահա Շիրմաքարիդ մոտ

17:00, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Մեխվել եմ ահա Շիրմաքարիդ մոտ

Մեխվել եմ ահա
     Շիրմաքարիդ մոտ,
     Ինձ գողացել է
     Մայրամուտն անվառ,
     Մի՞թե նստած եմ
     Երկու մետր մոտ,
     Բայց բաժանվում ենք
     Երկնքով հազար,
     Մի՞թե կարոտս
     Անավարտ ու խենթ
     Թափառելու է
     Անհասցե, անհույս,
     Հավերժի ճամփին
     Փարոս չգտած՝
     Դատապարտվել է
     Դեգերել անլույս…
     Եվ տիեզերքները
     Հազարաճամփա՝
     Հայելիների
     Խաղերից տրտմած,
     Փշրվելու են
     Իրենց կարոտից,
     Որ լուռ կծկվեն
     Աչքում կիսաթաց…
     Երկու մետր մոտ
     Ու հավերժ հեռու…
     Ահա՛ որոշված
     Ճամփան կարոտի,
     Ահա՛ ձեռքը քո
     Հավերժին պարզած,
     Երկու մետր մոտ
     Տիեզերքն անցորդի…


     Լորետա Մուրադյան‎

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3304 | 0 | 0
Facebook