Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առողջ սունկ» արտադրամասի շուրջ ծավալված բարդ խնդրի լուծումն արդեն տեսանելի է մոտ ապագայում

00:10, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Առողջ սունկ» արտադրամասի շուրջ ծավալված բարդ խնդրի լուծումն արդեն տեսանելի է մոտ ապագայում

Շուրջ 5 տարի է, ինչ պարբերաբար բարձրաձայնվում է արտադրամասից արձակվող տհաճ հոտի մասին, ինչը լուրջ անհանգստություն է պատճառում Բյուրեղավանի մի քանի վարչական շրջանների բնակիչներին:

Իմ անմիջական վերահսկողությամբ՝ մարզպետարանն արդեն տևական ժամանակ գործուն միջամտություն է իրականացնում՝ լուծելու խնդիրը՝ պաշտպանելով թե՛ տնտեսվարողի և թե՛ հանրային գերակա շահը: Արդյունքում՝ համայնքի բնակիչների, տնտեսվարողի և մարզպետարանի միջև ստորագրված եռակողմ հուշագրի համաձայն՝ «Առողջ սունկ» ընկերության արտադրամասում մինչև սեպտեմբերի 20-ը կգործարկվեն լրացուցիչ ֆիլտրացիոն համակարգեր, որոնք կնվազեցնեն արձակվող տհաճ հոտի ծավալները 70-80%-ով, ինչը կբացառի բացասական հետևանքները համայնքների բնակիչների համար, իսկ մինչև 2019 թվականի մայիսի 31-ը արտադրամասի՝ արտանետումներ առաջացնող հատվածը կտեղափոխվի այլ վայր:

Գործողությունների բոլոր փուլերում մարզային իշխանությունները պատրաստակամություն են հայտնել մարզպետարանի կողմից ապահովել անհրաժեշտ աջակցությունը՝ շահագրգիռ բոլոր կողմերի համար ցանկալի արդյունքներ ունենալու համար:


    
Ռոմանոս Պետրոսյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2950 | 0 | 0
Facebook