Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԲԴԽ-ն ընդունեց քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկությունները

20:28, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
ԲԴԽ-ն ընդունեց քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկությունները

Այսօր Երևանում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների մասնակությամբ տեղի ունեցավ «Զանգվածային լրատվության միջոցների հետ ԲԴԽ-ի և դատարանների փոխհարաբերության կանոնների» (Կանոններ) հանրային քննարկում։ Քննարկման նպատակը Կանոնների վերաբերյալ քաղաքացիական հասարակության և լրագրողների կարծիքներն ու առաջարկությունները լսելն ու դրանց արձագանքելն էր։

Քննարկմանը մասնակցել են ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանն ու Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակիցներ, Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիրներ Արման Ղարիբյանն ու Անաիդա Միքայելյանը, անկախ իրավաբաններ և իրավապաշտպաններ։ Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանը չկարողացավ ներկա լինել քննարկմանը, սակայն նախապես ուղարկել էր իր դիտարկումներն ու առաջարկությունները։

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն նախապես գրավոր 9 առաջարկություններ էր ուղարկել ԲԴԽ-ին՝ հիմնվելով 2017-18 թթ․ իր կողմից իրականացված հետազոտությունների, դատական նիստեր լուսաբանող լրագրողների հետ բազմաթիվ քննարկումների և դատական նիստերի ազատ լուսաբանման մշտադիտարկման վրա։

Մեր առաջարկությունների հիմնական մասը վերաբերում էին դռնբաց դատական նիստերի լուսա/տեսանկարահանումներ իրականացնելուն, մասնավորապես լուսա/տեսանկարահանում իրականացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման կարգին, դատական նիստի լուսա/տեսանկարահանման ժամանակային սահմանափակմանը և այլ խնդիրներրին։

«Իրավունքի ուժ» ՀԿ-ի ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մասն ընդունվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից։ ԲԴԽ անդամները նաև ընդունել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի առաջարկությունները, որոնք վերաբերում էին ԲԴԽ նիստերի լուսաբանման համար լրագրողների հավատարմագրմանը։

Մասնակիցները քննարկեցին նաև մամուլում տեղ գտած քննադատությունը՝ Կանոնների վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերված առաջարկությունների հիման վրա Կանոնների խմբագրումից հետո ևս մեկ քննարկում կազմակերպել՝ նախքան դրանց վերջնական ընդունումը։
    
     «Իրավունքի ուժ» ՀԿ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
689 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ