Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

«Էդ իրա մոտ արդեն ձև ա» ծննդատան բժշկուհու արտահայտվելաոճը

Lilit Arm
Հեղինակ`
Lilit Arm
23:29, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Էդ իրա մոտ արդեն ձև ա» ծննդատան բժշկուհու արտահայտվելաոճը
     Այն, որ հիվանդանոցների վիճակը բարձիթողի է, դա արդեն բոլրը գիտեն, բայց այն, որ բժշկուհին կարող է իրեն թույլ տալ վիժման վտանգով հիվանդի հետ հեգնանքով խոսել, դա դեռ կարծում եմ ոչ բոլորը գիտեն: Երևանի ծննդատներից մեկում արգանդի լարվածության պատճառով 18-19 շաբաթական հղին ընդունվում է պաթոլոգիայի բաժին: Հսկողության ժամանակ ստանում է մագնե B6, որի արդյունքում լինում է և' ցավերի մեղմացում, և' հակառակը ընդունման ժամանակ ցավերի որոշակի սրացում: Հետևանքներից ելնելով, ցավերից չհանգստացող հղին խնդրում է բուժքրոջը կանչել իր մոտ իրեն բուժող բժշկուհուն: Մինչ նրանք միասին վերադառնում են պալատ, հղին լսում է, թե ինչպես է «բժշկուհին» իր բուժքրոջն ասում . «էդ իրա մոտ արդեն ոնց որ ձև լինի»: Որոշ ժամանակ անց հղին սկսում է արյուն տեսնել և համապատասխան բուժում ստանալ մեկ այլ` հերթապահ բժշկից: Որից հետո ուղարկվում է սոնգրաֆիկ հետազոտության` հեմատոմայի կասկածանքով, բայց սոնոգրաֆիկ հետազոտությունը հերքելով հեմատոմայի առկայությունը, կանխորոշում է միայն արգանդի լարվածություն, որի հիման վրա դեռ ուրբաթ օրվա դրությամբ բժշկուհին դուրս գրման որոշում է կայացնում, բայց հղիից իմանալով, որ արյան առկայություն կա, որոշում է դեռ մինչև երկուշաբթի պահել: Այն փաստը, որ հիվանդը չգիտես ինչու, առանց պատճառի արժանանում է բժշկուհու հակակրանքին դա դեռ հարցի մի կողմն է, բայց այն որ նա հեգնանքով վերաբերմունք է ցույց տալիս դա արդեն հարցի մեկ այլ կողմն է: Այն, որ այդ նույն բժշկուհի Գ. Ա-ը իր ծանոթներից մեկին ասում է. «բա իրանք ինչ ասեն ինչքան վախտա պարկած են, նամանավանդ էս մեկը (դա ասելով ի նկատի ուներ իր կողմից բուժվող հղիին)»: Գալով այդքան սպասված երկուշաբթին հղին արդեն մկ օր շուտ ցանկանալով դուրս գրվել և անհրաժեշտության դեպքում նորից ընդունվել, սակայն այս անգամ արդեն մեկ այլ բժշկի մոտ մոտենում է բ.-ն և այն հարցին, թե այսօր դուրս է գրվելու թե ոչ բ.-ին պատասխանում է, որ մեկ օր էլ պարկի, որպեսզի տեսնի առանց մագնեի ինչպես կանցկացնի օրը և բուժքրոջը հրահանգում է. «մագնեն նշանակում եմ, բայց չմիացնեք, որ հանկարծ շատ ուզենա էդ ժամանակ նոր կմիացնեք»: Նման արտահայտությունից հետո ցավերի մեջ դիմանալով մեկ օր էլ անց է կացնում հղին այնուհետև հաջորդ օրը բ. ուհու այն հարցից «լավ ես քեզ զգում» ու դրական, իրեն այդքան սպասված «այո» ից հետո դուրս գրվում: չանցած մեկ շաբաթ հղին արյան առկայությամբ տեղապոխվում է մեկ այլ ծննդատուն, որտեղ ներսից ստուգվելուց հետո հայտնաբերվում է հեմատոմայի առկայություն, ինչպես նաև հավանական ինֆեկցիայի խորացում, որից հետո արդեն ջրերի որոշակի առկայությունից հետո որոշում է կայացվում բժիշկների կողմից ընդհատվել արդեն 21 շաբաթական հղիությունը: Ցավալին այն է, որ բուժումներից զատ գոյություն ունի նաև վերաբերմունք դեպի հղին, այն «ձև» թվացող հղիի, ով այդ նույն «ձև» ի արդյունքում 21 շաբաթականում կորցնում է իր այդքան սպասված 2 րդ զավակին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
677 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ