Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Շատ տարօրինակ է, որ դեռևս որեվէ կերպ ընթացք չի տրվում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացին

18:58, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Շատ տարօրինակ է, որ դեռևս որեվէ կերպ ընթացք չի տրվում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացին
     Շատ տարօրինակ է, որ դեռևս որեվէ կերպ ընթացք չի տրվում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացին, այս պրոցեսը նկատելիորեն ձգձգվում է: Իհարկե շատ ուրախալի է, որ վերջին շրջանում քաղաքացիություն ստացան Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, այդ հարցում որեվէ խոչընդոտ չունեցավ նաև ամերիկահայ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը, սակայն Արցախի հերոսին քաղաքացիություն տալը փաստորեն շատ բարդ հարց է դարձել, ինչը շատ տարակուսելի է:
     Ինչպես հայտնի է դեռևս մայիսին մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու պահանջով: Նախագահի աշխատակազմից մտավորականները պատասխան են ստացել, որ Սահմանադրության կարգավորման ուժով ՀՀ նախագահը քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու հարցերի վերաբերյալ լիազորությունը կարող է իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակում, իսկ համաձայն օրենքի նշված կարգավորումների՝ անհրաժեշտ է անձի կողմից նոր դիմումի ներկայացում, համապատասխան հանձնաժողովի կողմից դրա քննարկում, այնուհետև՝ ՀՀ վարչապետի կողմից առաջարկության ներկայացում ՀՀ նախագահին:
     Այսինքն Արմեն Սարգսյանը պարզապես հարցի տեխնիկական մասի ապահովողն է, իսկ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումը քննարկվում է քաղաքացիության հարցով միջգերատեսչական հանձնաժողովում, եզրակացությունը ներկայացվում ՀՀ վարչապետին, ով էլ անձին քաղաքացիություն շնորհելու առաջարկություն է ներկայացնում նախագահին:
     Սա է քաղաքացիություն շնորհելու կարգը, որը մանրամասն ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ, քանի որ շատերն այս օրերին հարցադրումներ էին անում, թե վարչապետն օրինակ ինչ կապ ունի տվյալ հարցի հետ :) )
     Հա, ի դեպ, Ժ. Սեֆիլյանը դեռ օգոստոսի սկզբներին պաշտոնապես դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն դեռևս որեվէ արձագանք չկա:
    
     Հերմինե Մկրտչյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
885 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ