Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Աբովյան համայնքի զբոսայգում երիտասարդները «Էկո աղբ» ՀԿ հետ միասին նախաձեռնել են փողոցային գրադարան

15:30, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Աբովյան համայնքի զբոսայգում երիտասարդները «Էկո աղբ» ՀԿ հետ միասին նախաձեռնել են փողոցային գրադարան
    
    

Աբովյան համայնքում գործող «Արմատ» երիտասարդ նախաձեռնողների խումբը վերջին շրջանում համայնքում ակտիվ գործունեություն է ծավալում։

Այս անգամ երիտասարդները «Էկո աղբ» ՀԿ հետ միասին նախաձեռնել են փողոցային գրադարան՝ Աբովյան համայնքի զբոսայգում։
     Այգում տեղակայվել է փայտե արկղ, ուր անվճար գրքեր են դրված։ Անցորդները կամ զբոսայգում իրենց հանգիստն անցկացնողները կարող են վերցնել նախընտրած գիրքը՝ փոխարենը այլ գիրք դնելով։
     Այս հետաքրքիր մշակույթը ձևավորվել է 8 տարի առաջ և տարածվել է շուրջ 88 երկրներում, իսկ փայտե գրադարանների թիվն ամբողջ աշխարհում հասնում է
     75 հազարի։

Ողջունում ենք այս հրաշալի գաղափարն ու հույս հայտնում, որ այն նույնպես կխթանի ընթերցանության տարածումը ՝ երիտասարդների շրջանում։


    
     Աբովյան-իմ քաղաքը
ն

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
763 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ