Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ուղղակի քայլում եմ քնած մարդկանց կողքով և փորձում արթնացնել նրանց

22:05, կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ.
Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ուղղակի քայլում եմ քնած մարդկանց կողքով և փորձում արթնացնել նրանց

Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ուղղակի քայլում եմ քնած մարդկանց կողքով և փորձում արթնացնել նրանց։
     Շատերն արթնանում են, շատերը չեն ուզում արթնանալ։ Արթնացածներից շատերն էլ բարկությամբ են լցվում իմ հանդեպ, քանի որ երբեմն, երբ մարդուն խորը քնից ուզում ես հանել, բայց նա պարզապես չի ուզում արթնանալ, ստիպված ցնցում ես նրան կոպտորեն։

Եվ շատ մարդիկ այդ ցնցումից հետո պարզապես չեն կարողանում հարմարվել իրավիճակին և իրենց մոտ բարկություն է առաջանում։ Բարկություն, որ շատերի մոտ անցնում է, իսկ շատերի մոտ՝ ոչ։
     Շատերի մոտ երբ անցնում է, իրենք գիտակցում են, թե որքա՜ն տխուր է պատկերն իրականության։
     Իսկ որոշներն արթնանում են, ցանկանում, որ ննջած վիճակում մնան, այդպես ավելի հարմար է, ավելի հանգիստ։
     Բայց չէ՞ որ իրականությունն իրենց ննջած վիճակից չի փոխվելու, այն մնալու էր՝ նույն գաղջ, անարդար, դաժան և տխուր միջավայրը։

Ի՞նչ օգուտ ունի քնել այդ միջավայրում, ի՞նչ օգուտ ունի մեզ տված մի որոշ ժամանակահատվածը վատնել քնած, հանգիստ վիճակում, երբ մենք կարող ենք, մենք՝ մեզնով, մեկ ձայնով փոխել իրականությունը, փոխել մեր շրջապատը, մեզ։
     Ես հանձն եմ առել այդ ամենաանարդար, ամենաչգնահատվող դերը արթնացնողի։
     Իհարկե կլինեն նաև ինձ ուղեկցող հետևանքները։

Մեկ-մեկ իրոք սիրտս մռմռում է. այն ամենը, ինչ-որ տեսնում ու լսում եմ։
     Սակայն ինչ որ ուժ ինձ առաջ է մղում։
     Ես գիտեմ, որ եթե ես չանեմ՝ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որ կանեն։ Դրա համար միշտ ինձ հարց եմ տալիս՝ եթե ոչ ես, ապա ո՞վ։
     Ու այդ մեկ նախադասությունը ուժ է տալիս ինձ շարժվելու առաջ։
     Գիտեմ, կան բաներ, որ երբեմն չեն գնահատվում մարդկանց կողմից, բայց այն անվրեպ չի մոռացվում Աստծո կողմից։ Գիտեմ, որ Աստված տեսնում է ամեն ինչ և ըստ արժանավույն գնահատելու է. իսկ ի՞նչ կա ավելի կարևոր, քան՝ Աստծո օրհնությունը։

Մի՞թե մարդկությունը կարող է տալ այնքան փառք, այնքան գովասանք, որ հավասարազոր լինի Աստծո մի փոքրիկ օրհնությանն անգամ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սա անում եմ՝ փառքի, պաշտոնի, կամ ինչ-որ ուրիշ այլ մարդկային արժեքների համար, ապա սխալվում է, որովհետև եթե դա լիներ իմ մոտիվացիան, իմ ոգեշնչումը, ապա ես վաղու՜ց արդեն հրաժարվել էի այս ամեն ինչից, քանի որ գինը, որ վճարում եմ՝ շատ ծանր է ավելի։

Ու եթե ես չեմ ասում դա, դեռ չի նշանակում, որ ես չունեմ խնդիրներ, որ իմ կյանքը հարյուր անգամ ավելի չի բարդացել այս ամենի հետևանքով։ Սակայն մարդկության արժեքները չեն, որ ես փնտրում եմ, այլ՝ Աստվածայինը։
     Եվ եթե դա է մարդու ոգեշնչումը, ապա նրան կանգնեցնել, այլևս հնարավոր չէ։

Սուտ է, թե անվախները վախ չունեն, անվախները վախ ունեն։
     Ուղղակի կարողանում են հաղթահարել իրենց վախը և առաջ շարժվել։Սուտ է, թե ուժեղները չեն լացում.
     ամեն մի ուժ ծնվում է զսպված արցունքների հաշվին։
     Կյանքում եթե հանդիպեք դժվարությունների, միգուցե ձեզ մոտ թվա, թե անարդար է, սակայն հիշեք, որ Աստված Ձեզ երկաթի պես կոփում է, կռում, ուժեղացնում է, չէ՞ որ երկաթը ուժեղ կրակի միջով անց կացնելով են կռում, դարձնում սուր։
     Երբեք չհանձնվեք, որովհետև դուք ավելի մեծ գործերի համար եք նախապատրաստվում...

Ահռելի մեծ զոհողողություն է պահանջվում, անտեսել սեփական երեխաներին և պայքարել հայ՝ մյուս մանուկների խաղաղության, լավ ապագայի համար։ Անսահման մեծ զոհողություն է պահանջվում՝ մի կողմ դնել սեփական բիզնեսը, կյանքը և մտածել մյուսի՝ դիմացինի աշխատանք ունենալու հնարավորության մասին։
     Զոհողություններ, որոնք միշտ աննկատ են մնացել ու պիտի մնան մարդկության կողմից։


     Քրիստինե Հալաջյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1123 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ