Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼՌՈւԹՅԱՆ ՄԵՂԵԴԻՆ

14:09, կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ.
ԼՌՈւԹՅԱՆ ՄԵՂԵԴԻՆ
    
    
    

Փակվե՜լ է դուռս, փակվե՜լ է նորից,

Բայց սի՜րտս-

Սի՜րտս մնացել է բա՜ց…

…Լույսի փոխարեն դռան ճեղքերի՜ց

Ձա՜յնն է թափանցում Լռության:


    

Հիմա առավե՜լ քա՛ն թե երբևէ՜

Տհա՜ճ է մեղեդին Լռության,

Որը դռան տակ մայո՜ւմ է աղերս

Մո՜րը կորցրած գառնուկի նման:


    

Ու մինորները ուսերին բարձա՜ծ,

Փորձո՜ւմ է տե՛ղն իր գտնել իմ սրտում,

…Լռությունն ինչպես մոլեգին հավա՜տ

Դռան ճեղքերից սենյա՛կ է լցվում:


    

Ահավոր դարի արթուն այրորդո՜ւս

Ճնշո՛ւմ է

Լռությո՜ւն-Մենությո՜ւն տանդեմն անիծված՝

Ստիպված փակե՜լ եմ դո՜ւռ ու լուսամուտ,

Բայց սի՜րտս-

Սի՜րտս մնացել է բա՜ց…


    

Իրո՜ք սիրել եմ Լռության երգը,

Բայց միշտ լսե՜լ եմ «ինչ-որ մեկ» -ի հետ,

Սի՜րտս է եղել այդ «ինչ-որ մե՜կ» -ը

Որ մենությունից սսկվե՜լ է արդեն:


    

Իզուր մի՛ հուզվիր, խնայի՜ր քեզ սիրտ,

Անդա՜րձ հեռացել է մեր ջահելությունը,

Մեզ հյո՜ւր է արդեն պա՜րզ ու միամի՜տ

Նորի՜ն Մեծություն

Ծերությո՜ւնը…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4746 | 0 | 0
Facebook