Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հայփոստի փոստատարները ընտրակաշա՞ռք են բաժանում

Նելլի Ադոնց
Հեղինակ`
Նելլի Ադոնց
14:33, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
Հայփոստի փոստատարները ընտրակաշա՞ռք են բաժանում

Օրերս մի քանի ահազանգ ստացանք ՀՀ քաղաքացիներից այն մասին, որ ՝

այս ամսվա սկզբից Հայփոստի փոստատարները, կենսաթոշակ բաժանելիս առաջիկա Քաղաքապետի ընտրությունների հետ կապված բացահայտ քարոզ են իրականացնում Բարգավաճ Հայաստան Կուսակցության օգտին, պահանջում են թոշակառուներից նրանց և ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ինչպես նաև ակնարկում են, որ ամեն ձայնի համար պատրաստ են վճարել 10, 000 ՀՀ դրամ:

Չգիտենք, որքանով է հավաստի այս տեղեկությունը, բայց չանրադառնալ այս ընտրակաշառք բաժանելու փորձի հանճարեղությանը, ուղղակի չենք կարող:

Բուն իմաստով մտածված է անխոցելի գործիքակազմ: Այսպես թե այնպես Հայփոստի աշխատակիցները օրինական կարգով այցելում են թոշակառուների բնակարաններ, նրանց գումար և այդ մասին հավաստող փաստաթղթեր են ստորագրել տալիս:

Այսինքն կողմնակի դիտորդի համար, դա սովորական, իրենից հանցագործություն չներկայացնող գործընթաց է:

Մնացածը ՝ Բարգավաճի օգտին քարոզը և ընտրակաշառքի խոստումը . տեղի է ունենում թոշակառուի տանը, այսպես ասած դեմ առ դեմ, առանց վկաների:

Փաստացի ստեղծվել է իդեալական, գրեթե չբացահայտվող, կամ եթե նույնիսկ բացահայտվի էլ չապացուցվող ընտրակաշառք բաժանելու հերթական սխեման:

Չգիտենք սրա դեմ ի՞նչպես կպայքարեն իրավապահ մարմինները, մեր կողմից միայն կոչ կանենք մեր քաղաքացիներին, չտրվեն գայթակղությանը և հիշեն, որ նույնիսկ ամենաիդեալական հանցագործությունները բացահայտվում են, մեղավորները պատժվում, քանի որ բարու և չարի պայքարում, վերջիվերջո միշտ բարին է հաղթում:

Զգոն եղեք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
19776 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ