Ապրեցի երկա՜ր…
Չափո՜ւմ եմ ապրածս-
Միգուցե սա՞ է ապրելու երկարը,
Ու…չհասկացա՝
Ցրվող խավա՞րն է գեղեցիկ
Թե՞ լուսաբացը:
Ապրեցի երկա՜ր…
Ու …չհասկացա՜
Միթե՞ նույն բանն է
Հավատարիմն ու նվիրվածը,
Պարզեցի մի բա՜ն, որ իմ ծնվելիս
Շան սի՜րտ է նվիրել ինձ տեր Աստվածը:
Երկա՜ր ապրեցի-
Շատ կա՜րճ հաշվեցի
Թե քանի՞ տարի թռա՜ն հեռացան-
Մի բա՜ն Պարզեցի,
որ էլ ետ չեն գա ու ես կգնամ նրանց ետևից:
Կգտնեմ կորած տարինե՜րս
Այնտե՜ղ՝երկնքում՝ ցիրուցան,
Չե՛մ ունենա գիշե՜ր, ցերե՜կ,
Մի լույս պատկե՜ր
Ու մի կարոտ փայփայված:
Բոլո՜րն անխտիր մահանո՜ւմ են,
Նույնի՜սկ արքաները,
որ մահանո՜ւմ են հիմար մի մահով,
Իսկ ես կգտնեմ իմ տարիները
ու կմահանա՜մ
Ծանր մի մահով:
Ապրեցի երկա՜ր…
Չափո՜ւմ եմ ապրածս-
Միգուցե սա՞ է ապրելու երկարը…
Ու չհասկացա՝
Ինչո՞ւ է կորկորդս սեղմում
Երկարակյա՜ց սողո՜ւն կասկածանքը…
01.09.18 Երևան