Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռազմական ինքնաթիռի առաջին առք ու վաճառքի մասին

12:18, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
Ռազմական ինքնաթիռի առաջին առք ու վաճառքի մասին

Մարդկության պատմության մեջ ռազմական ինքնաթիռի առաջին առք ու վաճառքի գործարքը տեղի է ունեցել 1908 թվականի փետրվարի 8-ին: Այդ օրը Ռայթ եղբայրները պայմանագիր են կնքել 25 հազար դոլարով ԱՄՆ բանակին մատակարարել «Ռայթ-Ա» մոդելի մեկ ինքնաթիռ: Պայմանագրում հատուկ նշվել է, որ եթե ինքնաթիռի արագությունը մեկ ժամումը գերազանցի 65 կիլոմետրը, ապա եղբայրները հավելյալ 5 հազար դոլար կստանան՝ որպես պարգևավճար:

Հաջորդ տարվա ամռանը տեղի է ունենում ինքնաթիռի փորձարկումը, և այն «ապացուցում է», որ համապատասխանում է պատվիրատուի պահանջին՝ եղբայրներին պարգևելով հինգ հազար դոլար հավելյալ եկամուտ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5194 | 0 | 0
Facebook