Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ է էլեկտրականությանն այդ անունը տրվել

21:25, չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ.
Ինչո՞ւ է էլեկտրականությանն այդ անունը տրվել

Հույն փիլիսոփա Թալես Միլեթացին մ.թ.ա. 600 թվականին նկատել է, որ Բալթիկ ծովի ափին հայտնաբերված խեժը (որին ռուսները «յանտար», հայերս` «սաթ» ենք անվանում, հին հույները դրան «էլեկտրոն» անունն են տվել, իսկ հռոմեացիներն անվանել են «էլեկտրիկուս»), եթե շփում ես մորթուն կամ բրդին, ապա այն փետուրները, թելերը կամ աղվամազիկները ձգելու հատկություն է ձեռք բերում: Այդ պատճառով էլ, հազար տարուց ավելի անց, անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Գիլբերտը (1544 – 1603 թթ.) առաջարկում է փոխադարձ ձգողականության այդ ուժը «էլեկտրական» («սաթային») անվանել` առաջին անգամ այդ եզրը մտցնելով գիտական շրջանառության մեջ:

Գիլբերտը նաև պարզում է, որ սաթի այս հատկությամբ օժտված այլ նյութեր էլ կան, օրինակ` ապակին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5839 | 0 | 0
Facebook