Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մթնում զանց առավ նյութը տարրական

22:08, կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ.
Մթնում զանց առավ նյութը տարրական
     Մթնում զանց առավ նյութը տարրական,
     Երբ տրոհելու էլ բան չմնաց,
     Տխուր հոգի էր ծերը՝ սրիկան,
     Հավուր պատշածի Տիրոջ դեմ կանգնած։
     Շուքը կորցրել, հմայքն էր հատել,
     Սալարեց մի կերպ ներսի միմոսին,
     Ասես թախիծը նրան էր պատել,
     Ով գլուխ չեկավ որպես ամուսին։
     Բարկության պահին կրքահույզերի
     Տետրակը այրեց իր կյանքի նման,
     Չեղած մի համբույր մտասույզերի
     Ակունքն արձակեց հանց սիրո նշան։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4426 | 0 | 0
Facebook