Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Առողջ մարմնում` առողջ ոգի» դարձվածքի ծագման մասին

20:20, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
«Առողջ մարմնում` առողջ ոգի» դարձվածքի ծագման մասին

Հռոմեացի մեծ երգիծաբան Յուվենալիուսի (մ.թ. 60 – 127 թթ.) 10-րդ սատիրայում հետևյալն է ասվում. «Orandum est, ut sit mens sana in corpore sano» («Պետք է աստվածներին աղաչել, որ առողջ ոգին առողջ մարմնում լինի»):

Մասնագետներից շատերը կարծում են, որ Յուվենալիուսի այս տողի հիմքում Հին Հռոմում տարածված այս ասացվածքն է. «Առողջ մարմնում առողջ ոգին հազվագյուտ երևույթ է»:

Յուվենալիուսի այս դարձվածքը մեծ տարածում է ստանում, երբ այն կրկնում են անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը (1632 – 1704 թթ.) և ֆրանսիացի գրող, փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոն (1712 – 1778 թթ.): Դարձվածքը գործածած բոլոր հեղինակներն այն համոզմանն են եղել, որառողջ մարմնի առկայությունն ամենևին էլ չի երաշխավորում առողջ ոգու առկայություն: Ընդհակառակը, նրանք բոլորն էլ խոսել են այն մասին, որ պետք է ձգտել այդ ներդաշնակությանը, քանի որ այն իրական կյանքում հազվադեպ է լինում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5705 | 0 | 0
Facebook