1 բաժակ շաքարավազ
0, 5 բաժակ կաթ
100 գրամ հալեցրած կարագ
1 թեյի գդալ սոդա
մի պտղունց աղ
5_6 բաժակ ալյուր
Կրեմ
1 տուփ եփած խտացրած կաթ, 4 ճաշի գդալ մեղր, 100 գրամ կարագ, վանիլին
Խմորը
Ձուն խառնել շաքարավազի հետ, մինչև սպիտակի։ Ավելացնել կաթը, կարագը, աղը և լավ խառնել։ Ես սոդան ավելացնում եմ ալյուրի հետ մաղելով։Ստանում ենք պինդ, ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը բաժանում ենք միջին չափի գնդերի և դնում սառցեխցիկ 2_3 ժամով։ Սառնարանից հանել խմորը և հատ_հատ անցկացնել քերիչով՝ ալյուրի մեջ, ալյուրը մաղել խմորից։
Կրեմը
Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա, խառնել այնքան, մինչև դառնա միասեռ զանգված, կարագի հալվելուց հետո կարող եք կրակից վերցնել։ Լցնել մեր պատրաստի խմորի մեջ և խառնել։ Այնուհետև լցնում ենք փոքր բաժակի մեջ և լավ սեղմում։ Շրջում ենք սկուտեղի վրա և բաժակը հանում։
Բարի ախորժակ