Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմաստուն դատողություններ, որոնք, ավա~ղ, չեն կարող փոխել աշխարհն ու մարդուն

18:25, ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ.
Իմաստուն դատողություններ, որոնք, ավա~ղ, չեն կարող փոխել աշխարհն ու մարդուն

Քաղաքականության ոլորտ մի' մտեք, քանի դեռ ձեր կաշին ռնգեղջյուրի կաշվից մի քիչ բարակ է:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882 – 1945), ԱՄՆ 32-րդ նախագահ

*****

Մեր առաջընթացը ստուգվում է ոչ թե արդեն իսկ մեծ հարստություն ունեցողների հարստության մեծացմամբ, այլ նրանով, թե մենք արդյո՞ք ունակ ենք բավականաչափ ապահովել նրանց, ովքեր շատ չքավոր են:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ

*****

Բռնապետի մեջ մարդն ու քաղաքացին ընդմիշտ մեռնում են:

Ֆեոդոր Դոստոևսկի (1821 - 1881), ռուս գրող

*****
    

Սրիկային ծառայություն մատուցողը կրկնակի է սխալվում. նախ` օգնում է նրան, որն օգնություն ստանալու արժանի չէ, երկրորդ` վտանգի է ենթարկում հենց ինքն իրեն:

Ֆեդրոս (մ.թ.ա 20 – մ.թ. 50), հռոմեացի առակագիր

*****

Եթե մեծամասնությունը երբեմն նույնիսկ ճիշտ ընտրություն է կատարում, ապա նույնիսկ այդ ընտրությունը հիմնված է կեղծ դրդապատճառների վրա:

Ֆիլիպ Չեստերֆիլդ (1694 - 1773), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, գրող

*****

Պահպանողականն այն մարդն է, որը թեպետ կատարելապես առողջ ոտքեր ունի, բայց այդպես էլ չի սովորել քայլել:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ

*****

Դիկտատուրայի միակ առավելությունը. ընտրությունների արդյունքներն իմանալու համար կարիք չկա ժամերով նստել ռադիոընդունիչի մոտ:

Ֆրանսուա Մորիակ (1885 - 1970), ֆրանսիացի գրող, «Նոբել» մրցանակի դափնեկիր

*****

Քաղաքական գործիչները բեռնիչների նման են: Նրանց պետք է պարբերաբար ու նույն պատճառներով փոխել:

Ֆրանսիական ասացվածք

*****

Լավ կատարողների ձեռքերում տխմար օրենքները լավն են, իսկ ամենալավ օրենքները տխմարների ձեռքերում վնասակար են:

Ֆրիդրիխ 2-րդ Մեծ (1712 - 1786), Պրուսիայի թագավոր

*****

Ցանկացած քաղաքական գործչի մեծ շնորհն այն չէ, որ հոսանքին համընթաց լողա, այլ ցանկացած իրավիճակ իր օգտին ծառայեցնի:

Ֆրիդրիխ Մեծ

*****

Բռնապետության պայմաններում շատ ավելի հեշտ է գործելը, քան մտածելը:

Հաննա Արենդտ (1906 - 1975), ծագումով հրեա ամերիկացի փիլիսոփա, պատմաբան

*****

Ամբողջատիրական ռեժիմի պայմաններում կատարյալ մարդը որ թե համոզված ազգայնականն է կամ կոմունիստը, այլ այն մարդը, որի համար փաստի ու հորինվածքի, ճշմարտության ու կեղծիքի միջև տարբերություն այլևս գոյություն չունի:

Հաննա Արենդտ

*****

Դեմոկրատիան հիմնվում է այն համոզման վրա, որ սովորական մարդկանց մեջ անսովոր հնարավորություններ են առկա:

Հարի Էմերսոն Ֆոսդիկ (1878 - 1969), ամերիկացի կրոնական գործիչ, գրող

*****

Հիմա այնպես է ստացվում, որ եթե չորս տարով ընտրում են ոչ այն մարդուն, ապա տառապում է և' այդ մարդը, և' ժողովուրդը, իսկ նրան հետ կանչել չեն կարող:

Գենադի Խոդիրև (ծնվել է 1942-ի), խորհրդային պետական գործիչ, Նիժնի Նովգորոդի նախկին նահանգապետ

*****

Բարելավեք մարդկանց կենսապայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին:

Հորաս Ֆլետչեր (1849 - 1919), ամերիկացի սոցիոլոգ, բժշկության փորձագետ

*****

Քանի որ հնարավոր չէ ապրել այնպես, ինչպես ուզում ես, ապա ապրիր այնպես, ինչպես կարող ես:

Ցեցիլիուս Ստատիուս (մ.թ.ա. 220 - 167), հռոմեացի երգիծաբան, բանաստեղծ

*****

Ժողովրդի բարեկեցությունը օրենքներից բարձրագույնն է:

Կիկերոն (մ.թ.ա. 106 - 43), հռոմեացի պատական գործիչ, հռետոր, գրող

*****

Դեմոկրատական պետությունն այնքան է ուժեղ, որքան զգոն է նրա քաղաքացիների խիղճը:

Չարլզ Թոբի (1880 - 1953), ամերիկացի քաղաքական գործիչ

*****

Հայտնի է, որ անսահմանափակ իշխանություն ունեցողներն անհիշելի ժամանակներից ի վեր այն առավելությունն ունեն, որ կարողանում են իշխել բոլորին, բացի սեփական կրքերից:

Չարլզ Դիկկենս (1812 - 1870), անգլիացի գրող

*****

Իրավունքի վրա չհիմնված իշխանությունը մարդկային երևակայության պատկերացրած բաներից ամենաարգահատելին է. այն վտանգավոր է նրանց համար, ովքեր ենթակա են այդ իշխանությանը, և այն ինքն իրեն կործանման է տանում:

Մաքսիմ Շատամ (ծնվել է 1976-ին), ֆրանսիացի գրող

*****

Իսկական բռնակալությունը միշտ սկսվում է նրանից, ինչը շահագործում է հասարակական կարծիքը:

Չեզարե Բեքարիա (1738 – 1794), իտալացի քարոզիչ, փիլիսոփա, հրապարակախոս, քաղաքական գործիչ

*****

Լավագույն կառավարությունն այն կառավարությունը չէ, որը մարդկանց ամենաերջանիկն է դարձնում, այլ այն կառավարությունը, որն առավել մեծաքանակ մարդկանց է երջանիկ դարձնում:

Շարլ Դյուկլո (1704 - 1772), ֆրանսիացի պատմաբան

*****

Օրենքները սարդոստայն են. խոշոր ճանճերն այն ճեղքում ու անցնում են, իսկ մանրերը դրանից չեն կարողանում դուրս գալ:

Շարլ դը Մոնտեսքյո (1689 - 1755), ֆրանսիացի փիլիսոփա, գրող

*****

Ազատությունն օրենքով թույլատերելին անելու իրավունքն է:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Դեմոկրատիայի պայմաններում ժողովուրդը որոշ առումով տիրակալ է, իսկ որոշ առումով` հպատակ:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Բացարձակ հնազանդությունը ենթադրում է տգիտությունն այն մարդու, ով ենթարկվում է: Այն ենթադրում է նաև տգիտությունը նրա, ով հրամայում է:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Դեմոկրատիայի սկզբունքն առաքինությունն է, քանի որ քաղաքացիներին ղեկավարողը հայրենիքի նկատմամբ սիրո և հավասարության զգացմունքն է: Միապետության սկզբունքը պատիվն է, բռնակալությանը` սարսափը:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Քաղաքացու համար քաղաքական ազատությունն իր անվտանգության համոզվածության վրա հիմնված հոգեկան խաղաղությունն է:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Իշխանությամբ օժտված ցանկացած մարդ հակված է այն չարաշահել:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Մեկ մարդու նկատմամբ թույլ տրված անարդարությունը սպառնալիք է բոլորի համար:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Ազատությունը բարիք է, որը թույլ է տալիս օգտվել նաև այլ բարիքներից:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Օրենքների դաժանությունը խոչընդոտում է դրանց ենթարկվելուն:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Լավ ստրուկ դառնալու համար նախ հարկավոր է լինել վատ քաղաքացի:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Ամենադաժան բռնակալությունն այն բռնակալությունն է, որը հանդես է գալիս օրինականության քողի և արդարության դրոշի ներքո:

Շարլ դը Մոնտեսքյո

*****

Օրենքը ժողովրդի նկատմամբ սիրո արտահայտություն է:

«Շան Ցզյու Շու», մ.թ.ա. 3-րդ դարի չինական ժողովածուից

*****

Երբ ժողովուրդը տխմար է, նրան հեշտ է կառավարելը:

Շան Յան (մ.թ.ա. 390 - 338), չինացի մտածող ու քաղաքական գործիչ

*****

Միայն նա է ուրիշին հավասար, ով դա ապացուցում է, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում է այն նվաճել:

Շարլ Բոդլեր (1821 - 1867), ֆրանսիացի բանաստեղծ

*****

Քաղաքականության մեջ հարկ է լինում դավաճանել իր երկրին կամ իր ընտրողներին: Ես նախընտրում եմ երկրորդը:

Շարլ դը Գոլ (1890 - 1970), Ֆրանսիայի նախագահ

*****

Բազում ժողովուրդները սարսափի կմատնվեին, եթե իմանային, թե ինչպիսի մարդիկ են իշխում իրենց:

Շարլ Թալեյրան (1754 - 1838), ֆրանսիացի դիվանագետ

*****

Իմ մեջ Բակունինը (ռուս աշխարհահռչակ անարխիստ) ողջ է:

Ալբեր Քամյու (1913 - 1960), ֆրանսիացի գրող, փիլիսոփա

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6943 | 0 | 0
Facebook