Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ են բասկետբոլիստների կիսատաբատներն այդքան լայն

11:24, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Ինչո՞ւ են բասկետբոլիստների կիսատաբատներն այդքան լայն

Հատկապես մարզասերները քաջածանոթ են NBA-ի` Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` ԱՄՆ-ի ու Կանադայի պրոֆեսիանալ բասկետբոլիստների լիգայի` համաշխարհային մեծության աստղեր տվող կազմակերպության մարզիկների համազգեստին (անթևք մարզաշապիկ, որի երկու կողմում բասկետբոլիստի համարն է, իսկ թիկունքի հատվածում` նրա անունը, առնվազն 45 համարի մարզակոշիկ և շատ լայն, երբեմն մինչև ծնկներն հասնող կիսատաբատ):


     Բասկետբոլիստների մարզաշապիկները փոփոխություն քիչ են կրել, բայց, դրան հակառակ, կիսավարտիքները, որոնք 70-80-ականներին պրկաձիգ էին, հեղափոխական փոփոխության են ենթարկվել: Օրինակ` 1989 թվականին շորթերը («շորթ» եզրը անգլերեն է և նշանակում է «կարճ») իրենց տեղը զիջում են կիսաերկար շորթերին, որոնց «բագգի» են անվանել:

Կիսատաբատի փոփոխության «ակունքում» աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն է: 1982 թվականից ի վեր նա համալսարանական իր թիմի հետ նվաճել է բոլոր հնարավար մրցանակները:

Ընդգրկվելով NBA-ի մրցաշարերում` մի անգամ այս հանճարեղ բասկետբոլիստը հանդերձանքի պաշտոնական արտադրողին խնդրում է, որ իրեն շատ լայն կիսատաբատ կարվի, որպեսզի հնարավոր լինի քողարկել իր մարմնի միջին հատվածը: Եվ 1984 թվականից մինչև իր մարզական կարիերայի ավարտը նա միշտ կրում է հատուկ իր համար կարված լայն կիսավարտիքը: Այսպիսվ, նա է տվել լայնափող կիսատաբատների նորաձևության մեկնարկը: NBA-ի մրցաշարերի այլ բասկետբոլիստներ նույնպես խնդրում են իրենց համար կարել Մայքլ Ջորդանի լայն կիսատաբատի նման կիսատաբատ:

Ինչ վերաբերում է Կոբի Բրայանտին, ապա նա իր նախկին թիմի` «Lower Marion» -ի մարզազգեստի մաս կազմող տաբատը հագնում է «Lakers» թիմի տաբատի տակից: Երեխայությո՞ւն է: Ո'չ: «Հոգեբանական գիտություններ» ամսագիրը հետազոտություն է կատարել ու հանգել է հետևյալ եզրակացությանը.

«Սնահավատությունը մեծացնում է արդյունավետությունը` զորացնելով հավատն իրենց անձնական կարողությունների նկատմամբ»:

Այդ ժամանակից լայն կիսատաբատներն սկսեցին նաև այն աստիճան երկարել, որ 2011 թվականին բասկետբոլի ֆեդերացիան Դիանա Թաուրասիին 1000 դոլար տուգանք նշանակեց չափից ավելի երկար կիսատաբատ հագնելու համար: Հնարավոր է, այն պատճառով, որ այն խանգարում էր հակառակորներին գնդակը նրա ոտքերի արանքով անցկացնելիս:


     Նկարում`
Մայքլ Ջորդանը «Չիկագո Բուլս» թիմի կազմում (1998-ի փետրվարի 1):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4946 | 0 | 0
Facebook