Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցների կառավարման խորհուրդներում դեռ չեն պատկերացնում, որ ասելով չպիտի տնօրեն ընտրեն. Անահիտ Բախշյան

09:59, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Դպրոցների կառավարման խորհուրդներում դեռ չեն պատկերացնում, որ ասելով չպիտի տնօրեն ընտրեն. Անահիտ Բախշյան

Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է՝ 100 օրը քիչ է, որպեսզի գործող կառավարությունը հեղափոխական ծրագրեր իրագործեր կրթության ոլորտում: Անահիտ Բախշյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համակարգի բարեփոխման մասին դեռ վաղ է խոսել, քանի որ օրենսդրական տիրույթում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որն ավելի երկարաժամկետ աշխատանք է պահանջում:

«100 օրում հնարավոր չէր տեսնել կրթական ոլորտում փոփոխությունները, քանի որ իրավական դաշտում բազմաթիվ փոփոխությունների կարիք կա, ինչն անհնար էր 100 օրվա ընթացքում իրականացնել: Առանձին փոփոխություններ եղել են, բայց հանրակրթության կառավարման ոլորտում դրանք դեռ էական չեն, այստեղ լուրջ փոփոխությունների կարիք կա, իրավական փաստաթղթերում փոփոխությունների կարիք կա, ինչը 100 օրում հնարավոր չէ: Առայժմ տեսանելի է միայն, որ հանրության շրջանում վստահություն եւ հավատ կա կրթության նախարարի նկատմամբ», - ասաց Անահիտ Բախշյանը:
    
     news.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2917 | 0 | 0
Facebook