Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերթական աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

18:27, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Հերթական աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում
     Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
     Օրակարգի առաջին հարցով Լոռու մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին՝ նշելով, որ դրանցից ելնելով՝ մարզպետի կողմից համապատասխան ստորաբաժանումներն ստացել են ցուցումներ, և դրանք կատարվում են պատշաճ կարգով: Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականը քաղաքացիների ընդունելության ժամկետների և կարգի հետ կապված շարունակվում է իրականացվել սահմանված կարգով: Ն. Սարգսյանն անդրադարձավ նաև միջազգային մի շարք կառույցների հետ աշխատանքային հանդիպումներին և ձեռքբերված պայմանավորվածություններին:
     Մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը, ըստ համակարգման ոլորտների, ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, անցկացված հանդիպումների և աշխատանքային քննարկումների արդյունքները:
     Սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ օգստոսի 17-ի դրությամբ եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է ընդամենը 41 տոկոս. պակաս է հավագրվել շուրջ 216 մլն դրամ: Մարզպետ Հ. Մարգարյանը, նշված ցուցանիշերն անընդունելի համարելով, փոխմարզպետներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց կարճ ժամկետներում շտկել իրավիճակը:
     Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանն, ի թիվս այլ հարցերի, ներկայացրեց նաև նոր ուսումնական տարվա նախաշեմին դպրոցներին տրված ցուցումները՝ դասապրոցեսն անխափան կազմակերպելու կապակցությամբ: Նա նաև նշեց, որ որոշ դպրոցներում իրականացվող կոսմետիկ նորոգման աշխատանքները կավարտեն մինչև այս ամսվա վերջ: Աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը հորդորեց ուշադրություն դարձնել, որպեսզի սահմանված տարիքը լրացած բոլոր երեխաները հաճախեն դպրոցներ՝ հանձնարարելով դրա վերաբերյալ նաև շրջաբերականներ ուղարկել համայնքների ղեկավարներին:
     Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Ըստ նրա, թեև բերքահավաքը դեռևս շարունակվում է, բայց արդեն իսկ տեսանելի է, որ արդյունքները գոհացուցիչ են: Օրինակ՝ ցորենի միջին բերքատվությունը 1 հա-ից կազմում է 35-40ց, կարտոֆիլինը՝ 300 ց և այլն:
     Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
    
    
     Լոռու մարզպետարան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3657 | 0 | 0
Facebook