Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարկուտն ինչ կար-չկար սաղ մաքրեց, բերքահավաք արեց, բան չկա էլ. Ֆանտան համայնքի բնակիչ

12:59, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Կարկուտն ինչ կար-չկար սաղ մաքրեց, բերքահավաք արեց, բան չկա էլ. Ֆանտան համայնքի բնակիչ

Երեկ Հանրապետության մի շարք մարզերում տեղացած կարկուտը սրբել-տարել է դաշտերում եղած բերքն ու բարիքը: Ամռան կեսին տեղացած կարկուտը զարմացրել և զայրացրել է Կոտայքի մարզի բնակիչներին:

Երեկ այստեղ խոշոր կարկուտ է եկել, որը վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը: Չարենցավան, Կարենիս, Ալափարս, Ֆանտան, Արզական և հարակից համայնքներում կարկուտը կանաչ բույս չի թողել: Ալափարսի բնակիչ Անդրանիկ Գևորգյանը Հայաստան 24-ի հետ զրույցում պատմեց, որ 15 րոպե տևած կարկուտն ավիրել է համայնքի դաշտերը:

«Մալինան փչացրել է, բույսի ցողունն անգամ ճարդվել է: Լոբի ունեինք, դա էլ արդեն չկա՝ հեչ եղավ, ու մնացած բանջարեղենը ևս», - նեղսրտեց նա:

Բնակչի խոսքով՝ ամբողջ համայնքի մշակովի հողատարածքները մոտ 90 տոկոսով վնասվել են: Առայժմ այստեղ վնասի չափն են ճշտում: Բնական աղետը Ֆանտան համայնքի բնակիչներին ևս զրկել է ապրուստի միջոցից:

«Ինչ կար-չկար սաղ մաքրեց, բերքահավաք արեց, բան չկա էլ», - դժգոհեցին նրանք:

Նույն ողբալի վիճակում են նաև Գեղարքունիքի մարզի բնակիչները: Վարդենիս, Գավառ քաղաքները ևս կարկուտից տուժել են:

«Հեսա կարտոշկեն նենց կթանկանա՝ կդառնա դելիկատես, բերքը 50/50 է արել սաղ», - ասացին նրանք:

Հորդառատ անձրևն Ամավիրի մարզում ողողել է հողատարածքներն ու խաղողի այիգիները՝ գյուղացիներին հսկայական վնաս հասցնելով:


    

Մանյա Պողոսյան
    
     /hayastan24.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2945 | 0 | 0
Facebook