Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ երեխաների նոր հաջողությունները ռոμոտաշինության ոլորտում

07:53, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Հայ երեխաների նոր հաջողությունները ռոμոտաշինության ոլորտում
     Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) 2016 թ. հայաստանյան փուլի հաղթող Arm Cyber Kids պատանեկան թիմը մասնակցել է Չինաստանի Գույան քաղաքում անցկացվող 18-րդ Ռոբոտների համաշխարհային պատանեկան մրցույթին (World
     Adolescent Robotics Competition, WARC):
     Հայ երեխաները մասնակցել են մրցույթին վերջինիս կազմա-
     կերպչի` Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիայի ընկերակցության (China Association for Science and Technology, CAST) հրավերով: Կազմակերպիչը նաեւ հոգացել է թիմի եւ մարզչի մասնակցության, այդ թվում` թռիչքի եւ կեցության բոլոր ծախսերը: Ընդհանուր
     առմամբ` այս տարի մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad) ավելի քան 60 եւ «Առաջին համաշխարհային մարտահրավեր» (First Global Challenge) մրցույթի ավելի քան 40 թիմ` աշխարհի տարբեր երկրներից:
     Arm Cyber Kids թիմը, որի անդամներն են քույր եւ եղբայր 12-
     ամյա Ինես եւ 10-ամյա Աշոտ Գասպարյանները, մրցել է «Սովորական մրցույթ» կատեգորիայի տարրական տարիքային խմբում` իր ռոբոտով պայքարելով 26 թիմի հետ: Թեժ պայքարի արդյունքում թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Թիմի մարզիչը երեխաների հայրն է:
     Մրցութային այս կատեգորիայի տարրական տարիքային խմբում հաղթել է Ռուսաստանի թիմը, 2-5-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի թիմերը:
     Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի թիմերը մրցել են հետեւյալ կատեգորիաներում` «Սովորական մրցույթ»` տարրական տարիքային խմբի համար, «Սովորական մրցույթ»` միջին տարիքային խմբի համար, եւ «Բաց մրցույթ»:
     Հայ երեխաների մասնակցությունն այս մրցույթին հնարավոր է դարձել` շնորհիվ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլին Arm Cyber Kids թիմի մասնակցության, քանի որ Ռոբոտների համաշխարհային պատանեկան մրցույթին մասնակցելու համար թիմը
     պետք է մասնակցած լինի իր երկրի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին եւ ունենա ազգային փուլի կազմակերպչի հաստատումն այդ մասին: Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի պաշտոնական եւ միակ լիազորված կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է:
     Հայաստանում ՌՀՕ-ի գործընկերն ու հովանավորն է Creative
     Educational Technologies (CET) ընկերությունը:


     «Կրթություն» շաբաթաթերթ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2899 | 0 | 0
Facebook