Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

« Փա՜ռք ձեզ՝ ապրողաց…»

07:11, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
« Փա՜ռք ձեզ՝ ապրողաց…»
    
    
    

Ճակատագիրդ ոչ դու ես գրում

Ոչ խմբագրո՜ւմ,

Սրբագրո՜ւմ,

(Ցավոք այդպես է այստեղ՝ Աշխարհում)

Ինչ որ մեկն է սխալվում Վերևում-

Դու հո՜ղ կամ էլ

Մոխի՛ր ես դառնում:


    

Եվ բնավ փո՜ւյթ չէ, որ ցա՛վ ես թողնում՝

Մի ամբողջ թախիծ քեզնից մնացած,

Իսկ գիտե՞ք արդյոք, որ այն աշխարհում

Մեր մասին ասում են

«Ողորմի՜ ապրողաց…»


    

Մեզ՝ ապրողացս, ստրո՛ւկ են համարում,

Ստամոքսի՛, լեզվի՛, փողի խելագար,

Իսկ գիտե՞ք արդյոք, որ այն աշխարհում

Կենաց են ասում՝

«Ափսո՜ս, որ մնաց…»


    

Մեզ համարում են կրքերի գերի,

Կենսաբանական ռոբոտ -

Մտքի՛,

Զգացմունքի՛,

Եվ այն աշխարհում համարում են մեզ

Ինչ-որ սխալ արդյունք Վերին ուժերի….


    

Մեր մասին ասո՜ւմ են, իբր ապրում ենք

Մեծ տիեզերքի մկների նման,

Կամ էլ ամենքս մի-մի ոսկոր ենք

Հսկա՜, ահռելի շների համար…

Հենց դրա համար է, որ այն աշխարհում

Հաճախ ասում են

«Ի՞նչ լավ է, փախա՜նք…»


    

Ես քեզ այստե՛ղ եմ սիրում

Սիրելի՜ս,

Այս ծե՜ր, բայց չքնաղ երկրի վրա,

Եվ բնավ փո՜ւյթ չէ, որ ձայն է գալիս

Հենց այն աշխարհից

Ու պարզ լսվում է

«Փա՜ռք ձեզ՝ ապրողաց…»


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4137 | 0 | 0
Facebook