Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբովյանի ուսանողական խորհուրդը համերգային ծրագրով այցելեց Լուսակերտի զորամաս

22:58, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Աբովյանի ուսանողական խորհուրդը համերգային ծրագրով այցելեց Լուսակերտի զորամաս
     Աբովյանի ուսանողական խորհուրդը համերգային ծրագրով այցելեց Լուսակերտի զորամաս հետաքրքիր օր պարգևելու մեր զինվորներին։ Աբովյանի ուսխորհուրդը տիկին Վեներա Գյուլինյանի գլխավորությամբ գրեթե մեկ օր անցկացրեց զինվորների հետ, ճաշեց նրանց հետ ծանոթացավ առօրյային։ Տեղի ունեցավ նաև հարց պատասխան զինվորները խոսեցին իրենց խնդիրների, մտահոգությունների, տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։ Հիմնական մտահոգությունները կապված էին համազգեստի որակի հետ։Վեներա Գյուլինյանը և ուսանողները հաստատեցին, որ այցելությունները անպայման շարունակական բնույթ կկրեն։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին աջակցության համար։
    
     Աբովյանի ուսանողական խորհուրդ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3760 | 0 | 0
Facebook