Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բնօգտագործումն ու բնապահպանությունը Հայաստանում

16:20, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Բնօգտագործումն ու բնապահպանությունը Հայաստանում
    
Ուղարկել հաղորդագրություն

    

Հասարակություն-բնություն հարաբերությունները, ըստ պետությունների եւ տարածաշրջանների,
     զանազան են: Դրա պատճառն այն է,
     որ տարբեր են բնական պայմանները եւ ռեսուսները, եւ յուրօրինակ են
     բնական միջավայրի վրա ներգործելու մակարդակները:
     Բնական պայմանների եւ բնական ռեսուսների օգտագործումը ՀՀում ունի մի շարք առանձնահատկություններ` կապված տարածքի հետ:
     Դրանք են.
     - այն ունի լեռնային մակերեւույթ, լանջերի մեծ թեքությունները, վերընթաց գոտիականությունը եւ
     դրանց փոխազդեցության միակողմանի բնույթը (նյութի միգրացիան լանջ ի վար),
     - տարածքի բարձր եւ ակտիվ սեյսմիկությունը, որը պայմանավորված է` Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտու կենտրոնական մասում գտնվելով,
     - միջլեռնային գոգավորությունների առկայությունը, օդի ջերմաստիճանի մեծ տարբերությունը, ջերմային շրջադասությունը (ինվերսիան), ձմռան ամիսներին, լեռնահովտային քամիները, եւ կլիմայի չորությունը,
     - ջրասակավությունը, հողասակավությունը եւ անտառասակավությունը:
     Այս ամենը տալիս է հանրապետության էկոլոգիական ընդհանրացված եւ բարդ բնութագիրը:
     Այս գործոնները բնածին գործոններ են: Էկոլոգիական դրության վրա ազդում է նաեւ հասարակական գործոնը,
     այսինքն բնակչության բարձր
     խտությունը եւ նյութական արտադրության` գործարանների, ճանապարհների, էլեկտրահաղորդման
     գծերի բարձր խտությունը: Այս երկու
     գործոնների ազդեցությամբ է պայմանավորված Հայաստանի բնօգտագործման եւ բնապահպանության
     հիմնախնդիրները:
     Մեր հանրապետությունում խորացել ու բարդացել են բնապահպանական կոնկրետ հիմնախնդիրները:
     Այստեղ աղտոտված է օդային ավազանը, որի գլխավոր աղտոտիչներն են ծծմբական գազը, ածխածնի
     օքսիդը, ֆենոլները, ամիակը, փոշին, քլորֆտորածխածինը եւ
     այլն: ՀՀ-ում առավել աղտոտված
     քաղաքներն են Երեւանը, Հրազդանը, Արարատը, Վանաձորը, Ալավերդին, որի պատճառն այս քաղաքներում գործող ջերմաէլեկտրակայաններն են, մետալուրգիական ու շինանյութերի արտադրությունը, իսկ
     Երեւան քաղաքի օդային ավազանի գլխավոր աղտոտիչը մնում է ավտոտրանսպորտը, որի բաժինը
     անընդհատ ավելանում է: Ավտոմեքենաների վնասները նվազեցնելու համար ուժեղացվում է տեխնիկական հսկողությունը, օրենքով մեծացվում է սահմանված հարկերն ու պետական տուրքերը` կապված ավտոտր
     անսպորտի օդային ավազանի աղտոտման հետ:
     Կատարելագործվում են արդյուն
     աբերական ձեռնարկությունների
     տեխնոլոգիաները, տեղադրվում են
     փոշեկլանիչ եւ գազակլանիչ սարքեր, իրականացվում է ամթափոն կամ էլ սակավաթափոն արտադրություն:
     Օդային ավազանի մաքրությունն
     է ուղղված նաեւ կանաչ պուրակների, գազոնների, արհեստա-
     կան անտառների ստեղծումը: Այս նպատակին է ծառայելու նաեւ մեծ քազաքներում բեռնատար տրանսպորտի
     մուտքի արգելումը: Պետք է կառուցել մայրուղիներ, որոնք կկրճ
     ատեն օդի աղտոտվածությունը,
     քանի որ այդ մայրուղիներով անարգելք կարող են երթեւեկել մոքենաները: Քաղաքներում կանգ առնելով
     եւ նորից շարժիչը գործի դնելով`
     լրացուցիչ աղտոտման պատճառ են
     հանդիսանում: Մեր հանրապետությունում կարեւոր է նաեւ ջրային ավազանների պահպանումը եւ ռացիոնալ օգտագործումը: Այստեղ, ինչպես նաեւ ողջ
     աշխարհում, գլխավոր ջրսպառողը գյուղատնտեսությունն է: Այս նպատակով գետերի վրա կառուցվող
     ջրամբարները նպատակ ունեն կարգավորել գետերի հոսքը եւ ջրառատ սեզոնին ջուր հավաքելով` ապահովել արհեստական ոռոգման (իռիգացիայի) խնդիրը:
     Ջրային ավազանների գլխավոր ախտոտիչներից են նաեւ արդյունաբերական թափոնները, որով էլ աղտոտվ
     ած են այն գետերը, որոնք հոսում
     են վերոհիշյալ քաղաքներում,
     որտեղ կան օդայինավազանի խնդիրներ: Աղտոտված են Հրազդան, Դեբեդ, Փամբակ, Ողջի գետերը:
     Ջրային պաշարների քանակական սով չի սպառնում, իսկ որակական վտանգը օր օրի մեծանում է եւ դառնում
     է անհանգստացնող: Ջրային ռեսուրսների պահպանման նպատակով իրականացվում է մի շաչք
     միջոցառումներ` ջրատար արտադրությունները փոխարինում են ոչ ջրատար արտադրություններով,
     իրականացվում է ջրի խնայողական
     օգտագործում, ստեղծվում են եւ կատարելագործվում են ջրի մաքրման կայաններ: Այսօր արդեն ջրի խնայողական օգտագործմանն է ուղղված քաղաքային բնակարաններում տեղադրված ջրաչափերը, որոնք թույլ
     են տալիս կրճատել ջրի կորուստը: Այսօր մեր հանրապեպությունում կարեւոր է նաեւ հողի պահպանությունը եւ ճիշտ օգտագործումը: Տարեց տարի մեծանում է հողի էռոզիան:
     Մեծ են նաեւ սողանքների վնասակար ազդեցությունը: Հողերը ծածկվում են արդյունաբերական եւ կենցաղային թափոններով, որի պատճառով էլ հսկայական տարածքներ
     շարքից դուրս են գալիս` պատճառ
     դառնալով հողի դեգրադացիային (վատթարացմանը) եւ շրջակա միջավայրի աղտոտվածությանը:
     Մեծ է բուսական եւ կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնախնդիրը:
     Բնակչության կողմից ապօրինի ծառահատումը, բազմաթիվ դեղաբույսերի անկանոն եւ ոչ ճիշտ հավաքումը
     բերում է շատ բույսերի ոչնչացմանը եւ անհետացմանը: Արդյունավետ չեն օգտագործվում խոտհարքերը եւ արոտավայրերը: Անասունների գերարածեցումը պատճառ է
     դառնում որոշ բուսատեսակների վերացմանն ու անհետացմանը:
     Հայաստանը համարվում է նաեւ
     սակավանտառ, այդ իսկ պատճառով կարեւոր է նաեւ անտառների պահպանումը: Հայաստանի անտառներն ունեն դաշտապաշտպան, հողապաշտպան, կլիմայաստեղծ
     նշանակություն: Պահպանելով անտառները` պահպանվում են նաեւ բուսական եւ կենդանական ռեսուրսները: Այդ նպատակով ստեղծվում են արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, որոնք նախատեսված են պահպանելու եւ վերականգնելու այն բուսատեսակները եւ կենդանատեսակները, որոնք
     դարձել են հազվագյուտ կամ գտնվում
     են անհետացման վտանգի եզրին: «Կարմիր գիրքում» գրանցվում են հազվագյուտ կամ վերացման
     վտանգի տակ գտնվող բույսերը:
     ՀՀ-ի բնապահպանությունը եւ
     բնօգտագործումը չի կարող հեռու
     մնալ միջազգային բնապահպանական հիմնախնդրից: Չէ՞ որ Հայաստանը համարվում է փոքր, բայց
     բազմազանությամբ աչքի ընկնող
     երկիր: Եվ մեր երկրում ծագած եւ
     առկա հիմնախնդիրը կլուծվի, եթե
     օգտվեն միջազգային բնապահպանական կազմակերպություններից եւ
     առաջավոր փորձ ունեցող երկրներից, որպեսզի անկորուստ եւ ճիշտ կազմակերպվի բնապահպանության
     եւ բնօգտագործման, որն այդքան
     հրատապ դարձած խնդիր է: Համամոլորակային այս հիմնախնդիրը լուրջ վտանգ է իրենից ներկայացնում
     մարդկության ներկայի եւ ապագայի համար: Ուստի, անկախ
     սեռից, տարիքից, երկրի զարգացվածությանն ողջ երկրագնդի բնակչությունը պետք է հակված լինի ճիշտ եւ խնայողաբար օգտագործելու եւ պահպանելու մեր ընդհանուր
     տան բարիքները:
    
     Աննա ՄՈՎՍԻՍՅԱՆ
     «Կրթություն» շաբաթաթերթ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4689 | 0 | 0
Facebook