Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցական շենքերի սեյսմակայունության խնդիրներ

16:11, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Դպրոցական շենքերի սեյսմակայունության խնդիրներ
     ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է
     ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում
     քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված
     առկա խնդիրները: «Պետք է հասկանալ`
     որո՞նք են հնարավոր լուծումները, ինչպե՞ս ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով եւ գործիքներով», - նշել է վարչապետը: Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում սեյսմակայունության հետ կապված խնդիրներ ունեցող դպրոցների մասին:
     Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համաձայն` ընտրվել են սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելի 46 դպրոցներ, որոնց վերանորոգման ու վերակառուցման համար նախատեսված է
     107 մլն դոլար: Այդ միջոցների մի մասը ներգրավվել է Ասիական զարգացման բանկից, իսկ մյուս մասը հատկացնելու է ՀՀ կառավարությունը:
     Արդեն իսկ սկսվել են 8 դպրոցների շինաշխատանքները, որոնք ավարտվելու են 2019 թվականին: Պատասխանատուները վստահեցրել են, որ արդյունքում ունենալու ենք սեյսմակայուն դպրոցներ` նախա-
     տեսված 9 եւ ավելի բալ ուժգնությամբ աղետների համար. ուսումնական հաստատություններն ունենալու են նաեւ ապաստարաններ: Տեղեկացվել է, որ նշված 46 դպրոցների շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2023 թվականը: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը եւ նշել, որ դպրոցների սեյսմակայունության ապահովման
     խնդրի լիարժեք լուծման նպատակով անհրաժեշտ է համագործակցության ընդլայնման բանակցություններ վարել միջազգային գործընկերների հետ: «Պետք է ծրագրերն իրականացվեն հստակ վերահսկողության ներքո, պետք է մեզ հայտնի շինարարական «ավանդույթների»
     չկիրառումը հստակ պահպանվի, որովհետեւ դա շատ կարեւոր է արդյունավետությունը բարձրացնելու համար: Անհրաժեշտ է ապահովել, որ մրցույթները լինեն 100 տոկոսով թափանցիկ», - ընդգծել է վարչապետը:

«Կրթություն» շաբաթաթերթ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3034 | 0 | 0
Facebook