Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այցելություններ Կոտայքի մարզի բուժկենտրոններ

16:07, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Այցելություններ Կոտայքի մարզի բուժկենտրոններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով մարզային հերթական այցի մասին:

«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ այցելեցինք Գառնու առողջության կենտրոն և Աբովյանի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ Մեդթեքնոլոջի ընկերությունը Գառնու ԱԿ-ին նվիրաբերեց ուլտրաձայնային ախտորոշման սարքավորում։

Հանդիպեցինք բուժհիմնարկների անձնակազմի հետ, խոսեցինք ձեռքբերումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։

Աբովյան քաղաքում մարզպետի հետ քննարկեցինք Աբովյան քաղաքում ծննդօգնության կազմակերպման հարցերը», - գրել է նա:
    
    
     irakanum.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3015 | 0 | 0
Facebook