Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կյանքդ բեկել, օրդ հատել

23:38, ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ.
Կյանքդ բեկել, օրդ հատել

Կյանքդ բեկել, օրդ հատել,
     Խորասույզ ես ինքդ քո մեջ,
     Նմանակիդ քեզնից զատել,
     Երբ իղձերդ են ամուլ, ստերջ։
     Ինչ արել ես` անավարտ է,
     Լավ է կամ վատ` ես ի՞նչ գիտեմ,
     Անհոտոտը թե որ վարդ է,
     Թփից պոկվեց՝ պիտի ցիտեմ։
     Բազմաշնորհ մի վաշխառու
     Կցիրներից ոչ է հեռու,
     Քեզ համակիր այլ մի հոգի,
     Քանդածներդ պիտ նորոգի։
     Շնորհներիդ համար Աստծուն
     Գովքդ չանես, ինչ է` ցածում
     Չվանն առել, կառանել ես,
     Մեկի սիրտը թունդ հանել ես։
     Մի շնացիր, մի գողացիր,
     Նույն պարտեզն է եդեմական,
     Օձը մնա գալարածիր
     Եվ Լիլիթը՝ երկբայական։
     Կախման կետեր էլ չդնես,
     Տպավորիչ խոսքն է միայն,
     Կռապաշտից դև չծնես.
     Ընդօրինակ քեզ սատանան։
     Եթե կուզես գայթակղիր
     Նրա բաժին անաստվածին,
     Արդարացիր և տարածիր
     Միտքդ հասու այս ասվածին։
     Էլ չբռնես անբռնելին,
     Քանի ցավ կա, այնքան էլ մարդ,
     Անրադարձում բեկանելին
     Տարբերակիչ գործոն է բարդ։
     Եվ տաղանդի փայլին հլու
     Քեզ չծախես հին արժեքով,
     Վերջում դու ես միայն լալու,
     Առաջ անցիր նոր մի շարքով։
     Գանձի նման խոսքդ պահիր,
     Բերանից դուրս ի՞նչ զորաշարժ,
     Երդում կա, որ վաղապատիր
     Սուտ է մանում թեշիկից վարժ։
     Նոր լուսականչ որձակով հեչ
     Քո վախերը չփարատես,
     Այլոց ջանքի կամ փորձի մեջ
     Քոռ բուն էլ է աչք սրատես։
     Առավելին տուր իր չափով
     Եվ իշխանին բոջակ կասես,
     Ցռան Վերգոն ա՞յր էր թափով,
     Որ Օհանից վերև դասես։
     Նրանց մերժիր, ում կարող ես
     Քո ստվերում պատսպարել,
     Ամենն կտտոց անկարող ես
     Գանգիդ հոգնած թե ասպարել։
     Ակնածանքին ի՞նչ հավելես,
     Տողիդ մեջ է սքանչելին,
     Վանք ու մատուռ թե ավերես,
     Ո՞նց հագուրդ տաս քո տենչերին։
     Դե, փառքդ շատ, Միամորիկ,
     Ինչ տվել ես՝ լիալիր է,
     Թե ծնվել ենք այն նույն մորից,
     Անահիտն իմ սիրալիր է։


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5143 | 0 | 0
Facebook