Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Արդարության պահանջով

Albert Ghukasyan
Հեղինակ`
Albert Ghukasyan
16:33, ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ.
Արդարության պահանջով

Ք.Երևան, Թամանյան 3, բն 11

սեփականատեր Ալբերտ Ղուկասյանից


    

1993թ կնոջս հիվանդության պատճառով տեղափոխվեցինք Գերմանիա բուժվելու:

Իմ սեփական տան մեջ մնաց մայրս: Մորս մահից հետո 2000թ ին 3 տարի ժամկետով տվեցի վստահագիր եղբորս տղային՝ Հմայակ Ռոմենի Ղուկասյանին, բնակարանը օգտագործելու նպատակով: Առանց ինձ տեղյակ պահելու, օգտվելով վստահագրից, եղբորս տղան պայմանագիր է կազմել իր որդու քավոր Նուբար Ջիվանյանի հետ և տաս տարի ժամկետով տունը հանձնել վարձակալության: Ապա տաս տարին լրանալուց հետո պայմանագիրը երկարացրել ևս տաս տարի ժամկետով:

Տան հետ միասին օգտագործման համար հանձնում է նաև նկուղը, որը մեր ընտանիքը օգտագործել է 1957թ- ից:

Առանց ինձ տեղյակ պահելու, առանց իմ ներկայության և համաձայնության նոտար Շաբոյանը բնակարանը հանձնել է Ն.Ջիվանյանին, որի իրավունքը չուներ, քանի որ վստահագիրը տրվել էր 3 տարի ժամկետով և այնտեղ նշված չէր. որ տունը կարելի է օգտագործել որպես ռեստորան: Ես համոզված եմ, որ Շաբոյանը առանց մեծ գումար վերցնելու չէր կարող ընդունել այդպիսի համաձայնագիր: Ջիվանյանը բազմաթիվ խախտումներ է կատարել, փոխելով տան պատերը, փակելով հիմնական դուռը, նաև սեփականացրել է նկուղը, որը տրված է եղել տան հետ օգտագործելու համար:

Թաղապետարանը, Արարատ Զուրաբյանի ղեկավարությամբ, իրավունք չուներ վաճառելու մեր շենքի սեփականությունը: Համարում եմ, որ Զուրաբյանը նորից խախտելով օրենքները գումար է վերցրել Ջիվանյանից:

2003թ ին դատական վճիռը գործ 31544 (ՎԴ), ըստ որի Ջիվանյանը ստորագրել է, որ պարտավորվում է օգտագործել նկուղը առանց գրավ դնելու, առանց վարձակալության տալու, վաճառելու, նվիրելու իրավունքի: Սակայն խախտելով դատական հաշտության պայմանագիրը նկուղը գրավ է դրել ԷՅՋ ԷՍ ԲԻ ՍԻ Հայաստան բանկում:

Երկարատև բուժում ստանալուց հետո Գերմանիայում կնոջս առողջական վիճակը մնաց անփոփոխ և բժիշկները՝հոգեբանը, թերապևտը խորհուրդ տվեցին վերադառնալ Երևան, ինչը կնպաստի առողջական վիճակի լավացմանը: Նույնը պահանջում էր կինս: Ես մեկնեցի Երևան և հայտնաբերեցի, որ բնակարանը տրվել է վարձակալության ոչ կոռեկտ պայմաններով:

Դիմել եմ դատարան և առաջին ատյանի դատարանը որոշեց, որ այդպիսի պայմանագիր կազմելու իրավունք չկար, առանց իմ ներկայության: Դատարանը որոշեց պայմանագիրը չեղյալ համարել և տունը նկուղի հետ միասին վերադարձնել ինձ:

Երկրորդ ատյանի դատարանը Լևոն Գրիգորյանի ղեկավարությամբ հաշվի չառնելով Գերմանիայի բժիշկների հորդորները և փաստաթղթերը և մեր տարիքը, հաշվի չառնելով Ջիվանյանի թույլ տված անօրեն սխալները ինձանից պահանջում էին, որպեսզի ես 1500 դոլար վարձավճարով համաձայնվեմ նորից երկարացնել պայմանագիրը:

Համարում եմ, որ նրանք վերցրել են Ջիվանյանից որոշ գումար, կամ ինչոր մեկը հրամայել էր իրենց այդպես վարվել, գործը ուղարկել նորից քննության՝ առաջնային դատարան:

Մենք դիմեցինք վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը կանչեց իր մոտ դատապաշտպանին և խորհուրդ տվեց, որպեսզի ես համաձայնվեմ այդ 1500 դոլար վարձավճարին: Քանի որ ես չհամաձայնվեցի կնոջս հիվանդության պատճառով, վճռաբեկ դատարանը որոշեց ի օգուտ Ջիվանյանի:

Մենք դիմեցինք նորից առաջնային դատարան: Դատը վարում էր Գայանե Կարախանյանը: Նա նույնպես խորհուրդ տվեց համաձայնվել 1500 դոլար վարձավճարին: Մինչև անգամ Ջիվանյանի դատապաշտպանը մեզ բացատրեց, որ եթե չհամաձայնվենք այդ 1500 դոլար վարձավճարին, չենք ստանա նույնիսկ այն 540 դոլար վարձավճարը, որը ստանում ենք հիմա:

Համոզված եմ, որ Գայանե Կարախանյանը գումար է վերցրել կամ հրաման ստացել վերևից որպեսզի այդպես վարվի: Դատը վարեց ի օգուտ Ջիվանյանի:

Մենք դիմեցինք երկրորդ ատյան: Դատավորը, առանց մեզ տեղյակ պահելու ինձ Գերմանիա, և եղբորս որդուն, վարում է դատը առանց մեզ՝ ի օգուտ Ջիվանյանի:

Դրանից առաջ բոլոր դատերը անցկացվել են մեկ կամ երկու անգամ հետաձգելով: Սակայն երկրորդ ատյանի դատավորը դատը վարում է առանց մեր ներկայության և որոշում ի օգուտ Ջիվանյանի:

Վճռաբել դատարանը նույնպես գործը վարում է ի օգուտ Ջիվանյանի:

Մինչև այսօր այդ տարածքը օգտագործվում է առանց իմ համաձայնության և առանց պայմանագրի:

Բացի այդ նորից խախտվել են իմ իրավունքները: Թաղապետարանը խախտել է իմ և շենքի բնակիչների սեփականության իրավունքը: Նույն Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ շենքի բնակիչներին պատկանող հարթակը և հարթակի տակ գտնվող նկուղը վաճառել է Արմեն Պետրոսյանին և Արթուր Հակոբյանին, ովքեր ոչ կենտրոն թաղամասի բնակիչ են, ոչ էլ այդ շենքի բնակիչ: Պատ են շարել և փակել իմ պատուհանի լույսը: Առաջին և երկրորդ ատյանի դատարանների որոշմամբ այդ առ ու ծախը համարել են անօրեն: Վճռաբեկ դատարանը Ա. Մկրտումյանի նախագահությամբ որոշում է կայացրել ի օգուտ Արմեն Պետրոսյանի և Արթուր Հակոբյանի:

Ես համարում եմ և պնդում եմ, որ առանց գումար վերցնելու Ա. Մկրտումյանը չէր Կարող այդպիսի որոշում ընդունել:

1957 թվականից տատս, մայրս, հայրս, եղբայրներս, քույրերս, շենքի երեխաները հանգստացել, խաղացել և զբաղվել են այդ շենքի կամարների հարթակում: Հարթակի մյուս մասը, շենքի բնակիչ Բաբկեն Արաքցյանը, սեղաններ է դրել և վերածել սրճարանի: Իր սառնարանները դրել է պատուհանի մյուս կողմը, փակելով պատուհանի մյուս կողմի լուսավորությունը: Բացի այդ Արաքցյանը ինչ-ինչ պայմաններով գրավել է քաղաքային սպորտ կոմիտեի սենյակները, նախկին կաթսայատան տարածքը և նկուղները:

Մինչև հիմա էլ պետական բյուջեի հաշվին իրեն սպասարկում են մեքենաներ և պաշպաններ: Փոխարենը այդ գումարը կարելի էր օգտագործել հիվանդ երեխաների բուժման կամ չունեվոր մարդկանց կյանքը բարելավելու նպատակով:

Ես դիմեցի Վազգեն Մանուկյանին, ով 1990ական թվականներին զինված ուժերի նախարարն էր: Նա, ով Ճանաչում էր մեր ամբողջ ընտանիքի անդամներին, խոստացավ վերականգնել արդարությունը, ինչը հետագայում չիրականացրեց:

Դիմել ենք երկրորդ նախագահին, ինչպես նաև երրորդ նախագահին, արդարադատության նախարարին: Այնտեղ ինձ ընդունեցին և բացատրեցին, որ նման հարցերով իրենք չեն զբաղվում, միայն զբաղվում են կալանավորների և բանտարկյալների հարցերով: Այստեղ հարց է առաջանում, թե արդարադատության նախարարության անվանումը ինչի համար է կոչվում արդարադատության նախարարություն և ոչ թե բանտարկյալների հարցերով զբաղվող նախարարություն: Որից հետո դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, որտեղ մեզ պատասխանեցին, որ նման հարցերով չեն զբաղվում: Քանի որ խախտվել է իմ ընտանիքի իրավունքները, հարց է ծագում, ինչի վրա են վատնում պետական գումարները:

Դիմել ենք դատախազություն, Աղվան Հովսեփյանին, որից հետո դիմել եմ անվտագության կոմիտե: Ամենը անարդյունք:

Համարում եմ այդ բոլոր մարդկանց, ովքեր կապված են իմ գործի հետ թուրքերից վատն են: Քանի որ թուրքերը Մուշի, Տոտիք գյուղում սպանեցին իմ հոր Ղուկասյան Հմայակ Համբարձումի, ծնողներին, հայրս փոքր հասակից ընկավ Ստեփանավանի մանկատուն, որից հետո Լենինականում Ամերիկայի պալիգոնի որբանոց, չիմանալով մինչև անգամ, որ իր ազգանունը ոչ թե Ղուկասյան էր, այլ Մարտիրոսյան: Մորս կողմից նույնպես կոտորածից փրկվելու համար փախել են Հունաստան և 1932 թվին վերադարձել Հայաստան:

Եթե թուրքերը կոտորում էին հայ ժողովրդին հողերը խլելու նպատակով, ապա Հայաստանի կառավարությունը իր անարդարության վերաբերմունքով եղեռն է հայտարարել հայ ժողովրդին, որպեսզի նրանք լքնե իրենց հողերը: Գնացողներից, ովքեր կսովորեն տեղի լեզուն, կընտելանան տեղի սովորույթներին, եթե 20% ը հետ վերադառնան պետք է շնորհակալ լինել:

Այդ անարդարության պատճառով ժամանակից շուտ 2017 թ մահացավ իմ կինը:

Քանի որ, ասում են փոխվել են ժամանակները, եկել է արդարությունը, ես ութսուն տարեկան եմ, նորից գրել եմ բոլոր պետական հիմնարկներին պաշտպանելու իմ արդար դատը: Եվ կխնդրեի ամբողջ հայ ժողովրդին կանգնել պրն Փաշինյանի թիկունքին, որպեսզի արդարությունը գա Հայաստան:


    

10.08.2018 Ալբերտ Ղուկասյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
946 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ