Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Կոտայքի մարզպետ. «Մենք համայնքների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատենք ըստ կրթադաստիարակչական ծրագրերի և մանկապարտեզների գործունեության որակի»

21:50, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
Կոտայքի մարզպետ. «Մենք համայնքների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատենք ըստ կրթադաստիարակչական ծրագրերի և մանկապարտեզների գործունեության որակի»

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ջուն Յամադան այսօր՝ օգոստոսի 8-ին, ներկա էին Կոտայքի մարզի Բջնի համայնքի մանկապարտեզի խաղահրապարակի բացմանը:
     Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:
     Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արժևորեց Ճապոնիայի աջակցությունը Հայաստանին՝ընդգծելով մի քանի կարևոր դրույթներ.
     «Մենք համայնքների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատենք ըստ արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագրերի և մանկապարտեզների առկայության ու գործունեության որակի: Այս տեսանկյունից ես կարևորում եմ Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացված այս ծրագիրը և կարծում եմ, որ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` կառավարման, մեզ համար լավ օրինակ կարող է լինել այս երկրի փորձն ու մոտեցումները», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
     Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր խոսքում շեշտեց, որ չափազանց կարևորում է երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր և կրթական առաջընթացն ու զարգացումը.
     «Ճապոնիան շատ է կարևորում կրթական ամբողջ գործընթացում համապատասխան սարքավորումներ ունենալու անհրաժեշտությունը: Այսօրվա միջոցառումը մի այլ ապացույց է այն բանի, որ Ճապոնիան շարունակաբար օգնում և աջակցում է կրթական պայմանների բարելավմանը՝ ամենատարրական մակարդակից սկսած», -ասաց դեսպանը՝ մաղթելով երեխաներին պայծառ և ուրախ ապագա: :
     Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ներկայացրեց նաև խոշորացված համայնքի 8 մանկապարտեզների վիճակը. դրանցից 5-ը կապիտալ նորոգված են:
     Կոտայքի մարզում ևս 3 համայնքներ հնարավորություն ունեն օգտվել այս ծրագրից՝ նույնատիպ խաղահրապարակներ ունենալով սեփական մանկապարտեզներում:


     kotayk.mtad.am/news
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1452 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ