Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խախտվել են ՀՀ քաղաքացիներիս իրավունքները

Albert Ghukasyan
Հեղինակ`
Albert Ghukasyan
12:49, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
Խախտվել են ՀՀ քաղաքացիներիս իրավունքները

Ք.Երևան, Թամանյան 3, բն 11

սեփականատեր Ալբերտ Ղուկասյանից

Բաց Նամակ


    

Նոր ժամանակներոմ նոր հույսեր արթնացան դատական համակարգի բարեփոխումների նկատմամբ. Նախկինում դատական կառույցների կողմից կայացվել են անօրեն վճիռներ, ոտնահարվել են քաղաքացիներիս իրավունքները, եկել է պահը և մենք ակնկալում ենք մեր խնդրիների արդար լուծում:

Ցանկանում եմ կարճ ներկայացնել իմ պատմությունը,

Չնայած որ կան վերջնական ուժի մեջ մտած վճիռներ որոնք, սակայն դրանք չեն բխել օրենքից և խախտվել են ՀՀ քաղաքացիներիս իրավունքները;

Ք. Երևան, Թամանյան 3 հասցեում գտնվող շենքի կամարների հարթակը, որը ծառայում է որպես շենքի մուտք և կրող կառույց և նրա տակ գտնվող նկուղը, Կենտրոն թաղապետարանի կողմից 06.08.2002թ որպես ոչ բնակելի տարածք գույքի օտարման պայմանագրով վաճառվել է Արմեն Պետրոսյանին և Արթուր Հակոբյանին; Համաձայն ՀՀ Քաղ Օրենսգրքի 224 հոդվածին բազմաբնակարան շենքին պատկանող ոչ բնակելի տարածքը և նկուղները, որոնք օտարվել են Արմեն Պետրոսյանին և Արթուր Հակոբյանին, հանդիսացել է շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունը; Կատարված գործարքը չի բխել օրենքի պահանջներից, քանի որ խախտվել են Թամանյան 3 շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ օտարելով տարածքը շենքի բնակիչ չհանդիսացող օտար անձանց, խախտվել է նաև քաղաքաշինական նորմ՝ Թամանյան 3, բնակարան 11, սեփականատեր Ալբերտ Ղուկասյան, փակված է բնակարանի պատուհանի լուսավորությունը;

Ըստ ամենայնի պարզ է, թաղապետարանը Ա. Զուրհաբյանի ղեկավարության ժամանակ այս անօրեն գործարքը կատարել է գումարային շահագռգռվածությունից ելնելով՝ անտեսելով ամբողջ շենքի բնակիչների օրենքից բղող իրավունքները և վաճառքի գնից անգամ երևում է, որ կա կոռուպցիոն ռիսկ, տարածքը վաճառվել է ծիծաղելի գնով 1.515.150դրամ;

Այս օրինախախտման վերաբերյալ Թամանյան 3 շենքի բնակիչների իրավունքները վերականգնելու համար դիմել ենք ք. Երևան, Նորք-Մարաշ համայնքների դատարան , Գործ N2-4161/2003, հայցով ընդեմ Կենտրոն թաղապետարանի և տարածքի սեփականատերեր Արմեն Պետրոսյանի և Արթուր Հակոբյանի, 06.08.2002թ. կնքված գույքի օտարման պայմանագրիրը անվավեր ճանաչելու պահանջով;

Առաջին և վերաքննիչ ատյանի դատարանները բավարարել են մեր հայցը, անվավեր է ճանաչվել 06.08.2002թ. տարածքի օտարման պայմանագիրը, սակայն վճռաբեկ դատարանը Ա. Մկրտումյանի նախագահությամբ անհիմն մերժել է բնակիչների օրենքից բխող օրինական իրավունքները, հասկանալի է գործ ունենք կոռուպցիոն գործարքի հետ:

Որից հետո մեր արդար իրավունքները վերականգնելու համար, հայցով դիմել ենք 13.04.2004.թ գործ N 2-2968/2004թ, առաջին ատյանում որոշումը եղել է մեր օգտին, սակայն Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները նորից մերժել են օրենքից բխող մեր հայցը:

Խնդրում ենք ձեր միջամտությունը վերադարձնել Թամանյան 3 շենքի ճարտարապետական նախկին տեսքը և բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքը, վերականգնել արդարադատությունը:


    
    
    

email: ghukasyanalbert1939@gmail.com
     tel: 093471744, 093480130


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3229 | 0 | 0
Facebook