Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերթական խաբեության դեպքը, այս անգամ Վայոց ձորի մարզում։

21:07, կիրակի, 05 օգոստոսի, 2018 թ.
Հերթական խաբեության դեպքը, այս անգամ Վայոց ձորի մարզում։

Հերթական խաբեության դեպքը, այս անգամ Վայոց ձորի մարզում։


    
    

Այսօր 05.08.2018 Վայոց ձորի Գետափ գյուղի ճանապարհին լադա 08 մակնիշի 35PQ266 պետհամարանիշի մեքենան խաբեության եղանակով մի խումբ վարորդների մեքենաներ կանգնացրել և գումար է խնդրել օգտագործելով պատրվակ, թե իբր զինվորի մոտից են գալիս և մեքենայի գազը վերջացել է։
     Ըստ ականատեսի մեքենայում եղել է կին իսկ հրապարակված նկարում 2 մանկահասակ երեխա է, և 2 միջին տարիքի տղամարդ։

Ֆեյսբուքյան օգտատիրոջ հանցագործության մասին հաղորդումը, ներկայացնում ենք ստորև։

https://m.facebook.com/story.php?story_fbid=150448412501308&id=100026084507093
    

«Խնդրում եմ տարածել» Այս խաբեբայի նկարները, որպիսզի բոլորը տեսնեն ու ճանաչեն այս ստոր խաբեբաներին որոնք ճանապարհներին կանգնած փող են մուրում իբր թե զինվորի մոտից են գալիս ու մեքենայի գազը վերջացել ա և ճանապարհին են մնացել: Այս մասին տեղեկացրել ենք նաև Վայոց ձորի ոստիկաններին.....
     Այսօր այս մարդիկ երկու անգամ մեր մեքենան կանգնացրել են առաջին անգամ Ելփին գյուղի տակ հավատալով, որ օգնության կարիք ունեն գումարով օգնել ենք երկրորդ անգամ մեր մեքենան կանգնեցրել են Գետափ գյուղից ներքև քարի տակ ճաշարանի մոտ ու նույն սցենարով գումար խնդրել, իսկ մեքենայում գտնվող անչափահաս երեխաները օգտագործվում են հենց այդ նպատակով ասեմ ավելին, որ մեքենայում էր նաև հավանաբար այդ երեխաների մայրը: Նրանք հենց այդ փոքրիկներին էլ օգտագործում են գումար շորթելու համար:

Մի ուրիշ օգտատեր էլ,
     Հայկ Ստեփանյան անունով փաստելով այս գրառման ճշմարտելիուցյունը,
     հավելում է մեկնաբանության տակ։

https://www.facebook.com/hayk.stepanyan.94
    

    
     Ինձ սրանք 3 անգամ կանգնեցրել են։ Առաջին անգամ սև մերսեդեսով։ Առաջին անգամ փող եմ տվել։ Մեքենայի մեջ 3 երեխա ու 1 կին կար։ 2-րդ և 3-րդ անգամ էլի նույնը, բայց արդեն այս մեքենայով։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6494 | 0 | 0
Facebook