Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի «կապը» բացահայտված է

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
22:38, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի «կապը» բացահայտված է

Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ընդհանրապես Նիկոլ փաշինյանը ունի մի մեծ առավելություն, որի դեմ իշխանությունը ոչինչ չի կարողանում անել՝ Նիկոլ Փաշինյանը միակ ընդդիմադիր գործիչն է, ով երբեք չի եղելիշխանության կազմում: Այս առումով շատ դժվար է պայքարել նման գործչի դեմ: ՀՀԿ-ի համար շատ ավելի հեշտ և հարմար է փչացնել ընդդիմադիր գործիչներին, երբ նրանք երևէ կապ են ունեցել իրենց հետ:

Նիկոլ փաշինյանը իր աճող ազդեցությամբ իրականում լուրջ խնդիրներ կարող է ստեղծել գործող իշխանությունների համար և այստեղ է, որ իշխանությունները փորձում են անել ամեն, բան որպեսզի նա ևս դասվի այն ընդդիմադիրների շարքը, որոնք հասցրել են լինել Բաղրամյան 26-ում:


    

Իշխանության այս ծրագրի իրագործմանը օգնության են գալիս ամենատարբեր գործիչներ, որոնք այս կամ այն կեր կասկած են տարածում Փաշինյանի և իշխանությունների համագործակցության վերաբերյալ: Իշխանությունները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանին լավագույնս անվտանգ դարձնելու համար պատգամավորի անունը պետք է կապել ՀՀԿ-ի հետ:

Եվ ահա օրերս ի պատասխան Նիկոլ Փաշինյանի սուր ելույթի, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը բավական տարօրինակ հայտարարություն արեց: Նա հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն
     Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ կապի մասին տարածվող խոսակցությունները. «Ինձ գոնե հասկանալի է, որ Դուք ուզում եք այս ձևով հերքել այն լուրերը, որ Դուք ինչ-որ ձևով շաղկապված եք իշխանությանը, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք: Ես կարծում եմ դրա կարիքը չկա: Ինձ գոնե համոզել եք, որ արհեստական ընդդիմություն չեք, և ես կարող եմ այսօր այդ մասին ասել այստեղ, այս ամբիոնից: Այնպես որ, ավելորդ ճիգեր գործադրելու կարիք չկա», - ասաց Դավիթ Հարությունյանը:


    

Փաստորեն ՀՀԿ-ում էլ հասկացել են, որ ընդդիմադիրներին լավագույնս փչացնելու համար անհրաժեշտ է նրանց կապել ՀՀԿ-ի հետ կամ նման կապի պատրանք ստեղծել՝ ինչն էլ այս դեպքում արվում է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6932 | 0 | 0
Facebook