Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎՐԻՈՒՍԸ

13:44, շաբաթ, 06 ապրիլի, 2013 թ.
ԻՆՉ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎՐԻՈՒՍԸ
    
Նախորդ նյութերից մեկում ներկայացրել էի, թե ինչ է ընդհանուր համակարգչային վիրուս հասկացությունը: Այս նյութում կանդրադառնամ վիրուսների տեսակներին, ըստ իրենց գործունեության: Վիրուսները հիմնականում լինում են ֆայլային ևտրոյական: Ֆայլայինն էլ իր հերթին բաժանվում է 3 տեսակի` HLLP, HLLC, HLLOսրանք իրարից տարբերվում են գործողության տեակից, սակայն իրար շատ նման են, դրա համար առանձին չեմ անդրադառնա: Ֆայլային վիրուսները հիմնականում փչացնում և դանդաղեցնում են համակարգչում տեղադրված օպերատիվ համակարգը: Վիրուսը բացելուց հետո առաջինը ինքն իրեն տեղադրում է օպերատիվ համակարգի այն բաժիններից մեկում, որոնցում տեղադրված ֆայլերը համակարգչի հետ միանում են ինքնաբերաբար: Տվյալ բաժինները երկուսն են`
     1) Start մենյուում գտնվող Автозагрузка թղթապանակում տեղադրված ֆայլերը:
     2) Մտեք Start մենյու--» Выполнить բացվածում գրեք regedit ու սեղմեք OK (նկ.1) կմտնեք օպերատիվ համակարգի Реестр (ռեեստռ) (նկ.2), որտեղ գտնվում է օպերատիվ համակարգի հիմնական կարգավորումները, հետո մտեք HKEY_LOCAL_MACHINESOFTWAREMicrosoftWindowsCurrentVersionRunհասցեով և Run թղթապանակում կտեսնեք այն ծրագրերը, որոնք ինքնամեկնարկվող են :
    
Այս 2 թղթապանակաների ֆայլերն են, որ ինքնամեկնարկվող են ու վիրուսը դրանցից մեկում է տեղադրվում հիմնականում երկրորդ թղթապանակում, որովհետև շատերը չգիտեն դրա մասին:
Տվյալ գործողությունը վերջացնելուց հետո վիրուսը սկսում է քիչ-քիչ քայքայել օպերատիվ համակարգը մինչև, որ այլևս համակարգիչը չի միանա: Վիրուսը պատրաստողը նշում է, թե վիրուսը, որ նշանակության ֆայլերի աշխատանքը խափանի, օրինակ նշում է *.exe և այլն: Կամ, որ թղթապանակի պարունակությունը ժամանակ առ ժամանակ կկրկնօրինակի մինչև, որ էլ կոշտ սկավառակում տեղ չմնա: Հիմնականում նշում են C: WINDOWSsystem32 (C-ն կախված թե օպ. համակարգը, որ սկավառակում է տեղադրված) թղթապանակը, որովհետև օպ. համակարգի ամենակարևոր թղթապանակն է, որի մեջ տեղադրված են նաև դրայվերները, որոնց խափանումից համակարգիչը կորցնում է իր նորմալ աշխատանքը: ԵՎ պատկերացնում եք, թե ինչ կլինի, որ նման վիրուսները միանան համակարգչի հետ միանալուց: Նման վիրուսներին հակավիրուսների մոտ 50%-ն են գտնում և արգելափակում քանի, որ վիրուսը պատրաստողը նշում է, առաջին հերթինարգելափակի հակավիրուսի թարմացումը, իսկ հետո նշվում է, որ հենց հակավիրուսի ֆունկցիան հայտնաբերի այսպես ասած թաքնվի, այսինքն դադարի իր գործողությունը մինչև, որ հակավիրուսը իր ֆունկցիան դադարեցնի, որ հանկարծ չարգելափակվի հակավուրուսի կողմից: Այսինքն նշվում է օրինակ` avast.exeայսինքն հենց Avast հակավիրուսը միանա, վիրուսը թաքնվի avast.exe-նհակավիրուսի գործողության անունն է: Նմանապես մնացած հակավիրուսներն են, նշվում իրենց գործողությունների անուններով:
     Այս ամենից հետո վիրուսը արդեն լիովին տեղադրած է լինում ու սկսում է ստեղծել իր Կրկնօրինակները, ստեղծման արագությունը նույնպես նշում է վիրուսը պատրաստողը: Վիրուսի կրկնօրինակը ընդունված է անվանել մուտանտ: Վիրուսի մուտանտ կարող է դառնալ ցանկացած ֆայլ այսինքն, դուք չգիտեք ձեր բացված ֆայլը ձեր իմացած ֆայլն է թե ոչ, որը նույնիսկ չգիտեք էլ աշխատում է, թե ոչ գումարած դրան վիրուսի մուտանտը: Այսինքն սկզբնական վիրուսը այսպես ասած մայրն է, իսկ ստեղծվող մուտանտները` ձագերը, որոնք կատարում են սկզբնականի ֆունկցիան: Այս ամենից հետևում է, որ օր-օրի համակարգիչը կսկսի վատ աշխատել ու վերջապես այլևս չի միանա:
    
Եթե զգում եք, որ ձեր համակարգչի հետ նման բան է կատարվում, ապա մտեք վերևում նշված ինքնամեկնարկվող ծրագրերի թղթապանակները և նայեք, եթե տեսնում եք տարօրինակ ֆայլ, ապա այն ջնջեք ցուցակից, այսինքն դուք ինքներդ արգելափակեցիք վիրուսի գործողությունները, եթե իհարկե մուտանտներ չի հասցրել ստեղծել, եթե ստեղծել է ուրեմն արգելափակել եք միայն 50%-ը: Ես հիմնականում համակարգչումս հակավիրուս չեմ պահում և ես ինքս եմ վնասազերծում վիրուսներին, եթե իհարկե դրանց հաջողվի ներթափանցել համակարգիչս: Սա դեռ ֆայլային վիրուսների սկիզբն է` ընդհանուր բնութագիրը:
     Եթե որևէ մեկին հետաքրքրում է պատրաստման եղանակը, կամ ունեք հարցեր, կամ ձեր համակարգչի հետ է նույնը կատարվում և չգիտեք ինչ անել ապա դիմեք ինձ ներքևում նշված հասցեներով և ես սիրով կօգնեմ ձեզ:
     Հետադարձ կապ
    
Էլ. հասցե gh.art@mail.ru
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7696 | 0 | 0
Facebook