Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ՝ «Նիդերլանդական օրագրի» մասին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:15, շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ.
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ՝ «Նիդերլանդական օրագրի» մասին
    
    

    

ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ լեզվի կոմիտեն (նախագահ՝ Դավիթ Գյուրջինյան) աստիճանաբար աշխուժացնում է իր գործառնությունը: Քայլերից մեկը՝ սոցիալական ցանցերով ամուր կապերի հաստատումն է ընթերցողների հետ: Բազմահազար օգտատերեր այդ կապը տեսնում են նաև լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջի միջոցով («Լեզվի կոմիտե / Language Committee»): Օրըստօրե ավելանում են էջ այցելողների թիվը:

Թե որքա՞ն այն հետաքրքիր և ուսուցողական է` պարզապես պետք է այցելել էջ ու կարդալ:

ՄԵզ համար հաճելի անակնկալ էր, որ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջը՝ բավական գեղեցիկ ներկայացրել էր «Նիդերլանդական օրագրը»:

Այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
    
    

«Նիդերլանդական օրագիր»
     Հոլանդիայում հայ մշակույթի զարթոնքը սկսվել է 16-րդ դարից: Ամստերդամում 1666 թ. առաջին անգամ տպագրվեց հայերեն Աստվածաշունչը։ Այսօր շուրջ 20000 հայություն ունեցող հոլանդահայ համայնքը տարեցտարի ինքնակազմակերպվում է, մշակում ու կյանքի կոչում ազգային ինքնության պահպանման բազում ծրագրեր։
     Այսպիսի նպատակ հետապնդող նախագիծ է հայկական «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթը, որի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Աշոտ Կնյազյանն է։ Գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող համացանցային օրագրի նպատակն է Նիդերլանդների հայ համայնքներում ստեղծել լրատվական միացյալ դաշտ` նպաստելով աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը:
     «Նիդերլանդական օրագիրը» մաքուր և գրագետ հայերենով ընթերցողին է ներկայացնում հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերող նյութեր:
     Էլեկտրոնային պարբերականն ակտիվ համագործակցում է նաև հայաստանյան լրատվամիջոցների հետ, տալիս ու ստանում հետաքրքրական նյութեր՝ այսպիսով Հայաստանում ապահովելով հոլանդահայերի ներկայացվածությունը, իսկ Հոլանդիայում՝ Հայաստանի առօրյան ու պետական առաջնահերթությունները։
     Պարբերականը չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից և միայն հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը։
     Ձեզ ենք ներկայացնում պարբերականի կատարած մի ուշագրավ վիճակագրություն. «Նիդերլանդական օրագիրը» պատրաստել և տարածել է 800-ից ավելի հայալեզու հոդված, որոնցից յուրաքանչյուրն ընթերցվել է 300-ից մինչև 15 000 անգամ: Անցնող 5 տարիներին` սկսած 2012թ. մայիսից, օրագրի բոլոր նյութերը ընթերցվել են ավելի քան 2 միլիոն անգամ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3436 | 0 | 0
Facebook