Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԳ նախարարը հաճոյանում է Սորոս պապիկին. Կարեն Շահվերդյան

12:18, շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ.
ԿԳ նախարարը հաճոյանում է Սորոս պապիկին. Կարեն Շահվերդյան
    
    

Դժվար թե Հայստանում մեկը գտնվի, որ լսած չլինի Սորոս հիմնադրամի մասին: Այս հիմնադրամը մի հետաքրքիր հատկություն ունի՝ փողեր է նվիրաբերում բոլոր նրանց, ովքեր մի հետաքրքիր ծրագիր են առաջարկում: Եվ քանի որ Հայրապետ փոխող աղանդավորական Կարեն Պետրոսյանն իր լայվում քիչ էր մնում Սորոսին ասեր՝ սուրբ հաստատություն, մի քիչ պատմեմ այս հիմնադրամի մասին: Սորոս կոչվածը դրամաշնորհներ տրամադրող կառույց է, որի խորքում դրված են մի շարք գաղափարներ, բայց դրանցից յուրաքանչյուրի մեջ առկա է կազմաքանդում բառը: Ընտանիք, պետություն, դպրոց, ուժային կառույցներ, մի խոսքով՝ ամեն բան, ինչն առնչվում է համայնքի հետ պետք է կազմաքանդել և առաջ քաշել անհատի իրավունք: Յուրաքանչյուր մեկն այս հիմնադրամին առաջարկում է նման ծրագիր, գումարը ստանում և անցնում է գործի:
    
     Գայթակղիչ այս հիմնադրամը ֆինանսավորում է յուրաքանչյուր ծրագիր, որտեղ պետք է քանդել համայնավարությունը և տեղում դնել անհատականություն կոչվածը: Մեր իրավունք կոչվածը վերանում է, տեղում հայտնվում է քո իրավունք բառը: Հայաստանում գործում է այս դրամաշնորհով ապրող հարյուրավոր իրավապաշտպան կառույցներ, նրանք պաշտպանում են ոչ թե մեր բոլորիս շահը, այլ միայն քո շահը: Օրինակ, եթե դու միասեռականներին չես պաշտպանում ու այդ օրենտացիայի տեր մարդիկ հավաքվեն ու քեզ ծեծեն, իրավապաշտպաները ձայն չեն հանի, բայց եթե դուք հավաքվեք ու իրենց հայհոյեք, ուրեմն՝ բռնվիր ԱՄՆ դեսպանի մակարդակով ճաշդ կեփեն: Ստացվում է՝ մեր երկրի նման երկրում գեներալը ավելի քիչ ստատուս ունի, քան փողոցում թափառող գոմիկը: Այս քանի օրը Հայ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող պետական տեռորից լավ հոտ չի գալիս: Որոշ չինովնիկներ իրենց աղջիկ ժամանակներում ասել են՝ ես չեմ հավատում Աստծուն, տնեցիներն էլ ասել են՝ ապրի մեր երեխան, իսկ հիմա չեն գիտակցում, որ իրենք կաֆեում նստած չեն և իրենց կարծիքը չեն հայտնում, այլ մի ամբողջ հասարակարգի անունից են խոսում և իրենց փնթի կեցվածքի համար կարող են կրոնական բախումներ հրահրել: Ֆեյսբուքում լեզվի գոնկեք անող առողջապահության նախարարը փոքրիկ հրեշտակ է թվում ԿԳ-ի ծնողական ժողովներին մասնակցող նախարարի մոտ:
    
     Կարեն Շահվերդյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
4354 | 0 | 1
Facebook