Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞վ կմտածեր, որ կունենանք մի մշակույթի նախարար, ով բացահայտ կասեր, որ ինքը Հայ Եկեղեցու հետ կապ չունի

14:00, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
Ո՞վ կմտածեր, որ կունենանք մի մշակույթի նախարար, ով բացահայտ կասեր, որ ինքը Հայ Եկեղեցու հետ կապ չունի
     Ո՞վ կմտածեր, որ կունենանք մի մշակույթի նախարար, ով բացահայտ կասեր, որ ինքը Հայ Եկեղեցու հետ կապ չունի ու, ասենք, Վիոլետի հետ ասուլիս կաներ: Մի *****գրողի, ում անգամ մեր տան շանը չէի տա, որ տաներ ման տալու: Մեկը չկա, որ մեր սիրելի նախարարին բացատրի, որ եթե Հայ Եկեղեցին հանկարծ հանենք հայ իրականության միջից, ինքն անգործ կմնա: Սա ի՞նչ տրամաբանություն է ունենալ առաջադեմ նախարարներ, որոնք նախկիների կերածն են ցուցադրում, բայց չեն պատկերացնում, որ կարող են մեծ ավեր գործել: Սոդոմի խեղվածները խոսում են սիրո մասին, իսկ մեկը չկա դրանց բացատրի, որ իսկական սերը անկողնում չէ, այլ սրտում: Մեկը չկա, որ այդ գենդերամոլներին հասկացնի, որ ամեն ծնող մեռնելու չափ վախենում է այն մտքից, որ վաղը իր երեխան կարող է անպտուղ և խեղված լինել, լավ, մեկը չկա՞ այսպիսիներին հասկացնի, որ մենք ձեզ չենք սիրում ձեզանից միայն անբարոյականություն ու լկտիություն է թափվում: Դուք ի՞նչ եք ուզում, որ մենք ձեզ չսիրենք, չեք հասկանո՞ւմ հոգնել ենք կառավարություն ատելով, մի՛ փշրեք մեր երազանքները:
     Մեր երազած հայրենիքում Սորոսից սնվող Կարեններ ու Ղարիբներ չկան, մեր երազած հայրենիքում թուրքական ագենտ Յազիչյան չկա, մեր երազած երկրում աղանդավորները եկեղեցի քանդելու համար կառավարություն չեն մտնում ու իրենց պաշտոնը թնդանոթ չեն դարձնում սեփական եկեղեցու դեմ, մեր երազանքների երկրում Կաթողիկոսի դեմը կտրողին չեն փայփայում, իսկ համասեռամոլներին թթու բան ասելու համար բանտերում չեն նեղացնում: Միգուցե չեք նկատում, բայց մենք դրանք լավ գիտենք ու երբեք չենք ների, եթե կվնասվի իմ քաջ նահատակ զինվորը, իմ եկեղեցին ու իր պաշտելի սրբություններ, հոգևոր դասը իր ամբողջությամբ, հազարամյա իմ մշակույթը, ու ամենակարևորը՝ իմ սուրբ հայրենիքը:
    
     Կարեն Շահվերդյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10855 | 4 | 0
Facebook