Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ»-ը մասոնական կազմակերպություն է

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
18:15, երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ.
«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ»-ը մասոնական կազմակերպություն է

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ» -ը (ԵՀԽ) էկումենիկ միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1948 թ.-ի օգոստոսի 23-ին Ամստերդամում։ Նրա կազմի մեջ են մտնում 350 քրիստոնեական եկեղեցիներ և աղանդներ ավելի քան 100 երկրներից։ «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ» -ը ներկայացնում է մոտ 400 մլն. քրիստոնյա համայնքների խառնարան։

ԵՀԽ-ի աշխատանքը ֆինանսավորվում է անդամ եկեղեցիների և աղանդների, դրանց հետ կապված կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների նվիրաբերությունների միջոցով, որոնց ետևում մեծ մասամբ թաքնված են մասոնական ուժերը։ Այն եկամուտներ է ստանում նաև ներդրումներից, Էկումենիկ ինստիտուտի դասընթացների համար տրվող վճարներից, Ժնևի Էկումենիկ կենտրոնում վարձակալության տրված տարածքներից և հրատարակությունների վաճառքից։ Հայ Առաքելական Եկեղեցին ԵՀԽ-ին միացել է 1962 թ.-ին, ինչը միանշանակ չի ընդունվում։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ» -ի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ առաջիկա ութ տարիների համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին ընտրվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համանախագահ՝ փոխարինելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Քեշիշյանին։

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ» -ն ունի իր մասնաճյուղը Էջմիածնում: ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու և «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ» -ի նախաձեռնությամբ, Հայ Կաթողիկե եկեղեցու ու Հայ Ավետարանական համայնքի մասնակցությամբ: Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997 թ.) և այժմ գործում է Գարեգին Բ կաթողիկոսի հովանու ներքո: Սերտորեն համագործակցում է տարբեր եկեղեցիների, տեղական-հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ: 2004 թ. նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ՀԿՍ-ն «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ» անվան տակ գրանցվել է որպես անկախ իրավաբանական անձ:

Գարեգին Բ-ն այլասեռման ծրագրի քողարկված աջակից
Եկեղեցին և մասոնականությունը
Եկեղեցին պետք է ձերբազատվի ամեն տեսակ կուսակցական, մասոնական ազդեցություններից
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ստահոդ և խավարածին կազմակերպություն է
Գարեգին Բ-ն Սբ. Հաղորդություն է արտոնում անգլիկան կին միասեռական քահանաներին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5960 | 1 | 0
Facebook