Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միասեռականությունը չարիք և պղծություն է, որի դեմ պետք է պայքարել

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
14:40, շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Միասեռականությունը չարիք և պղծություն է, որի դեմ պետք է պայքարել
     ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
    

«Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1: 27):

«Սա մարդկանց ազգաբանության այն օրերի պատմությունն է, երբ Աստված ստեղծեց Ադամին։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց և ադամ, այսինքն՝ մարդ անվանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց» (Ծննդ. 5: 1-2):

«Տապան մտնող էակները արու և էգ էին, ինչպես պատվիրել էր Աստված Նոյին։ Տեր Աստված նրա ետևից փակեց տապանը» (Ծննդ. 7: 16):

«Այնուհետև Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են» (Ծննդ. 18: 20):

«Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը, Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ» ։ Ղովտը դռնից դուրս՝ նրանց մոտ եկավ և դուռը փակեց իր ետևից։ Նա նրանց ասաց. «Քա՛վ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։ Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Բերեմ նրանց ձեզ մոտ, և նրանց հետ արեք այն, ինչ հաճո է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ» » (Ծննդ .19: 4-8):

«Տերը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը» (Ծննդ. 19: 24-25):
     «Մի՛ շնացիր» (Ելք 20: 14, Բ. Օր. 5: 17):

«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է» (Ղևտ. 18: 22):
     «Պատվիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը» (Ղուկ. 18: 20):

«Գրեցի ձեզ այդ թղթի մեջ, որ չխառնակվեք պորնիկների հետ. և ոչ միայն այս աշխարհի պորնիկների կամ ագահների կամ հափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թե ոչ՝ պարտավոր պիտի լինեիք աշխարհից իսկ դուրս գալ» (Ա. Կորնթ. 5: 9-10):
     «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պորնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու Արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա. Կորնթ. 6: 9-10):
     «Բայց այս բանը թող իմանա, որ արդարների համար չէ օրենքը, այլ՝ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պորնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, այլև ամեն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետության, վարդապետություն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին և հավատարիմ եղա ես» (Ա. Տիմ. 1: 9-11):
     «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա. Կորն. 3: 15-16):

«Քրիստոնյան իրավունք չունի շնանալու». Ղազար քահանա Պետրոսյան:
Վարդան վարդապետ Այգեկցու խրատը շնացողներին:
«Մի՞թէ չէր կարող Աստուած բազում կանայք ստեղծել մեր հայր Ադամի համար, սակայն Ադամի կողից միայն Եւային ստեղծեց եւ տուեց նրան». Արմէն քահանայ Մելքոնեան:
«Միասեռականությունը չարիք և պղծություն է, որի դեմ պետք է պայքարել». Եղիա աբեղա Խաչատրյան:
«Մայր Աթոռը լեփ-լեցուն է համասեռամոլ հոգևորականներով». Հովհաննես աբեղա Սահակյան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3393 | 0 | 0
Facebook